Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորավ ինձնից։ Դրուստ ա՝ իմ գաղտնիքը ոչով չիմացավ, ամա ես՝ իմ աչքից գցելով բոլոր մարդերանցը՝ վճռեցի, որ աշխար չմտնեմ։ Ու հաստատ մնացի իմ վճռին։ Թագավոր հերս էդ դարդից մեռավ, ու ես նրա տեղը թագավոր դառա, շորըս փոխեցի, տղամարդի շոր հագա ու տղամարդու պես գործ կատարեցի:

Էդ բանը իմացան մենակ իմ մոտիկ պալատականնին, որ հըմի չըկան: Իմ ժողովուրդը, սաղ աշխարքը, հենց գիտի, թե ես տղամարդ եմ:

Ամա էն օրից, որ օրից որ թախտս բարձրացա, ես ամեն ըռավոտ հարիր ոսկի փայ եմ անում ախքատնուն, ինչպես էդ արել եմ քու ձեռով օխտը տարի։ Ու միշտ ամեն օր մի միտք եմ անում թե. «Յարաբ աստոծ՝ էսքան ողորմություն տալուց եդն էլ, էսքան ապաշխարանք քաշելուց եդն էլ իմ մեղքը կների, թե չէ՞»։

Ու մեր դարդ իմացող ախպերը՝ շալակած դարբնապետի դարդը Չինումաչինից, բեզրգյանի դարդը՝ Բաղդատից ու թագավորի աղջկա դարդը՝ Վանից ու թագավորի իրեն տված մի բուռ ոսկին էլ հետը, գնաց իրանց տուն։

Աստված բարի ճամփա տա։