Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

93. ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ

Թագավորի մինն ուներ իրեք տղա։ Օրին մի օր թագավորն ասավ.— Մեր տները հնացել են, բերեք նորոգենք։ Տղեքը քանդեցին նորոգելու։ Նորոգեցին պրծան։

Թագավորն էլլիգը թոփ արավ. «Լավն եք շինել»։

Պառավի մինն էկավ ասավ.— Թագավոր, լավն եք շինել, ամա մի բանը պակաս ա։

Պառավը որ ասավ թե. «Մի բանը պակաս ա», թագավորը էդ տները քանդել տվուց ու մին էլ շինել տվուց ուրիշ տեսակ, ընտուց ավելի լավը։

Տները շինել տվուց էլլիգը հավաքեց, հարցրուց, հվանեցին։ Ամա էլի էն պառավն էկավ ասավ.— Շատ լավն ես շինել տվել, ամա մի բանը պակաս ա։

Թագավորն էլի մին էլ քանդիլ տվուց, ասավ.— Եբ որ պակաս ա, մին էլ քանդեցեք ու ընթավուր շինեցեք, որ պակասություն չունենա։

Թագավորը վրա իրեք անգամ տները թազա շինիլ տվուց՝ մարմար քարերով ամեն մասալեն տեղը, մի արմանալու ու զարմանալու տուն։ Էլի աշխարքը թոփ էլավ շատ հըվանեց։

Պառավն էկավ ասավ.— Թագավորն ապրած կենա, էլի մի բանը պակաս ա։ Իմ ասածի միտքը լավ չեք հըսկանում։ Մի՞թե