աղաքի շինածը գեշ էր, մի՞թե եդինը լավ չէր։ Շինիլ ես ըսթավուր լավ, երևելի տներ, ամա ես սրան մի կապեկի ոնչ կըտամ, ոնչ կառնեմ։ Սրա միջին Հազարան Բլբուլը պետք ա ըլի, որ հազարտեսակ ծլվլա ու երգի, խաղ ասի, խոսա, որ քեֆին քեֆ չհասնի։
Թագավորն ըռավոտը իր նազիր֊վեզիրին մոտ տրավ ասավ, որ՝ գնացեք Հազարան Բլբուլը բերեք։
Հմի դուն էն քավթառին ասա, թե քու ընչին ա պետքը, որ խալխին ցավի մեջ ես գցում։
Նազիր-վեզիրն ասին.— Թագավորն ապրած կենա, մենք ոնչ Հազարան Բլբուլը լսել ենք, ոնչ էլ կարանք գնանք բերենք։
Իսկ իր իրեք տղեքն ասին, թե.— Մենք կերթանք Հազարան Բլբուլը կբերենք։
Տղեքը ճամպա ընկան։ Շատ գնացին՝ չի գնացին, շատն ու քիչը աստոծ ա գիտում, գնացին մի բազմանչու ռաստ էկան: Էդ բաղի կըշտիցը իրեք ճամպա ա գնում։
Բաղմանչուն հարցրին, թե էս ճամպեն դվո՞րն ա տանում։
Ասավ.— Մինը, ասենք, գնում ա Բաքի, մինն էլ գնում ա Շաքի, էս ներքի ճամպեն էլ Գեդան Գյալմազն ա։
Պուճուր ախպերը կարգադրեց, որ մենձ ախպերը վերի ճամպով գնա, միջնեկ ախպերը՝ միջի ճամպով, իսկ ինքը ներքի ճամպեն ընտրեց։
Ախպորտանցն ասավ.— Ախպերտինք, գնում եք, ամա որդ որ թեզ գաք, ըստի՝ էս բաղմանչու կշտին ճամպա պըհեցեք, որ իրեքս էլ, եբ եդ գանք, միատեղ վեր կենանք, եդ գնանք մեր տունը:
Ըտտի բաժանվեցին՝ ամեն մինը մի ճամպով գնաց։ Էս մենձ ախպերը գնաց մի քաղաք դուս էլավ, պուճուր ախպերն էլ Գեդան Գյալմազի ճամպեն ընկավ ու գնաց։ Շատ գնաց, եթ քիչ— աստոծ գիդե, գնաց ու ռաստ էկավ մի ծեր մարդու, մի ամարաթի դռան նստած: Բարով տվուց, անց կացավ։ Ծերունին պատասխան չտվուց։ Էդ տղեն էլ նրա վրա իսկի ուշք չդարձրուց, անց կացավ գնաց:
Ծերունին նոր նրա ետնուց ձեն տվուց.— Ա՛յ տղա, եդ արի։
Թագավորի տղեն եդ էկավ, ասավ.— Էդ որ բերան ունեիր խի՞ չէիր բարովս առնում, խի՞ չէիր հետս խոսում։
Ծերունին հարցրուց.— Էդ ո՞ւր ես գնում։
— Գնում եմ Հազարան-Բլբուլը բերելու։
— Լսե՞լ ես Գեդան Գյալմազի ճամպեն. էս էն ա։ Էկողին ես եմ բաթմիշ անում, Հազարան Բլբուլի պահպանը ես եմ։ Ամա քեզ շատ հըվանեցի, ես քեզ վնասիլ չեմ, այլ կօգնեմ։ Առ էս քիչա-