Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիվլլահը[1]։ Որ գնաս Հազարան Բլբուլի տիրոջ տունը, նրա պալատը հասնես, էս քիչա-քիվլլահը կդնես գլխիդ, էլ քիզ ոչ ով տենիլ չի։ Տուն կմտնիս, Հազարան Բլբուլը վեր կունես, կբերես, ամա ուրիշ բանի ձեռ չտաս։

Նա գնաց հասավ թագավորի պալատը, քիչա-քիվլլահը դրեց գլխին, տուն մտավ ու տան մի քնջումը կանգնեց:

Թագավորը էկավ, ծառայողնին էկան, իրիկնահաց բերին, սուփրեն քաշեցին, կերան խմեցին:

Տղա ու աղչիկ խառնին իրար հետ։ Համ տղեքն ին ղուլուղ անում, համ աղջկերքը։ Եդո ղարավաշնին թագավորին իրան տեղումը քնացրին ու իրանք վեր կացան գնացին։

Խալխը որ հանդարտեց, էն տղեն տեհավ մի երևելի ղամա պատիցը կախ արած, վեր կալավ վրեն կապեց: (Ղամա իմ ասում է... Դե թագավորի ղամեն ի՞նչ թավոր կըլեր)։ Եդնա թագավորի ոսկի չիբուխը վեր կալավ, կախեց մեջքի կռնուց, քամարիցը։ Էկավ քնած թագավորի կուշտը, տեհավ քյահրըբարե տերողորմեն կշտին վեր դրած, էն էլ վեր կալավ: Եդո թագավորի երեսը բաց արավ, տեհավ մի սիրուն օքմին ըստի քնած: Կռացավ նրա էրկու թուշն էլ պաչեց ու եդնա Հազարան Բլբուլը վեր կալավ ու ճամպա ընկավ:

Եկավ հասավ հլիվորին։

Նրան հարցրեց.— Պատճառն ի՞նչ էր, որ դուն, որ Հազարան Բլբուլի պահապանն ես, էս էլ Գեդան Գյալմազի ճամպեն ա, էս ճամպով էկողը քու ձեռովն ա բաթմիշ էլել, ինձ վնաս չտվիր, դեռ հլա ամեն բան ինձ սովորցրիր:

Հլիվոր ասավ.— Դուն, որ էկար, աներկյուղ բարով տվիր անց կացար, ես բրավուրդ արի, որ դուն սրտոտ տղա ես, իմ քեֆն էկավ, ինձ շատ դուր էկար, ընդուր հըմար էլ քեզ ճամպեն շանս տվի ու ամեն բան քեզ սովորցրի։

Ու էդ տղին հարցուց.— Հո ուրիշ բան վի՞ չկալար։

Տղեն ասավ.— Չէ, մենակ Հազարան Բլբուլն եմ բերել, մին էլ, քու տված քիչա-քիվլլահը։ Առ ախպեր, քու քիչա-քիվլլահը, շատ շնորհակալ եմ, որ դուն ինձ էս մենձ լավութինն արիր։

Ու ծերունու ձեռքը պաչեց, մնաս բարով ասավ, Հազարան Բլբուլը ձեռն առավ ու եբ էկավ հասավ բաղմանչու կուշտը, հարցվեց.— Բաղմանչի քեռի, իմ ախպորտանցի էկող չըլա՞վ: Ասավ թե.— Չէ։

  1. Քիչա-քիվլլահ—թաղիքից փափախ՝ թլիսմով շինած—Ծ. Բ.։