Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էն մարդը՝ լավ, ասավ, ու առավ չիբուխը պատիցը կախ արավ:

Մենձ ախպորն էլ առավ, էկավ բաղմանչու կուշտը։ Իրեք ախպերտինք էկան, միավորվեցին Հազարան Բլբուլը վեր կալան ու ճամպա ընկան։ Էկան, շատ էկան, թե քիչ, պստի ախպերը ճամպեն եդ ընկավ։ Էս էրկու ախպերը էկան, մի ջրհորի հասան, խալիչեն գցեցին ֆորի բերանին ու ամեն մինը ծերին նստեց։

Պուճուր ախպերը եդնուց էկավ. շատ բեզարել էր։

Ասին.— Ա՛յ ախպեր ջան, արի, հա արի, նստի դինջացի:

Նա էլ էկավ, մեջտեղը նստեց։ Ախպերտինքը վի կացան թե չէ, պուճուր ախպերը խալիչեն տակին ընկավ ջրֆորը։

Ասին.— Խալիչեն մեզ տու, քեզ էլ ըտտիան կհանինք։

Ասավ.— Որ դուք հանելու իք էլել, ինձ էս ֆորը չիք գցիլ. առեք ձեր խալիչեն, գնացեք ձեր բանին։

Մենձ ախպերտինքն էկան տուն հասան. Հազարան Բլբուլը տվին իրանց հորը, թագավորին։ Հերն էլ առավ Հազարան Բլբուլը, կախ արավ պատից։

Խաբարը տանք պուճուր ախպորից։ Մի բեզրգյան էկավ, էդ ջրհորի գլխին կանգնեց, իրան ճամպեն էր, միշտ ըտտիան ջուր էր վեր ունում։

Ուզաց որ ջուր հանի, տեհավ, որ ըտտի մի իսան կա։

Դուս հանեց, տեհավ մի թագավորի լայիղ շնորհքով տղամարդ, ասավ.— Այ տղա, ըտտի ի՞նչ իր շինում։

— Գիշերը ճամպա ի գալի. մթնագըշեր էր, էկա ու մի ղափիլ ընկա ֆորի մեչը,— ասավ։

Բեզրգյանն ասավ.— Է՜, լա՛վ, որդի, ես զավակ չունիմ, աստոծ քեզ հասցրեց, դու կըլես իմ տղեն։

Ու բեզրգյանը նրան իր տղեն շինեց ու տարավ դրուց իր խանութումը, ու էդ տղեն սիրուն սկսեց իր հըմար կարգին առուտուր անել։

Խաբարն ո՞ւմնից տանք. խաբարը տանք Հազարան Բլբուլի տիրոջեն՝ թագավորիցը։ Թագավորը ըռավոտը վե կացավ տեհավ ղամեն չկա, չիբուխը չկա, տերողորմեն չկա, Հազարան Բլբուլը չկա, իրան թշերի ծերն էլ մխկտում ա։ Կանչեց իրան Սինոթին, նազիր-վեզըրին ու ասավ, որ իրան թըլանել են։

Ղոշունը վե կալավ ու ճամպա ընկավ։ Էկավ հասավ ծերի կուշտը ու ասավ.— Էսքան վախտ ա ըստի ես, ինձ պահպանել ես, հմի էս ի՞նչ բան ա, որ ինձ թըլանել ես տալի։