Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բլբուլի տերն էկել ա, Հազարան Բլբուլն ուզում ա, գնացեք ջուղաբ տվեք:

Տղեքր վե կացան էկան, Հազարան Բլբուլի տիրոջ կուշտը ու ասին.— Հազարան Բլբուլը մենք ենք բերել:

— Ո՞նց եք բերել,— հարցրեց։

Ասին.— Տուն մտանք, վի կալանք բերինք։

Հազարան Բլբուլի տերն ասավ.— Դուք սուտ եք ասում, Հազարան Բլբուլը դուք չեք բերել, գնացեք աչքիցս հեռացեք:

Ասավ ու նրանց վռնդեց։ Թագավորի տղեքը եդ գնացին։

Հազարան Բլբուլի տերը բսպարեց էն թագավորին.— Ղարգի իմ Հազարան Բլբուլը, թե չէ՝ քաղաքդ տակն ու վրա իմ անում։

Խաբարը գնաց բեզրգյանի տղայի կուշտը։

Նա հերացվին ասավ.— Մամի, գնանք տենանք էդ ի՞նչ բան ա։

— Այ որդի՛,— ասավ,— քու ինչիդ ա պետքը, քու բանին կաց։

— Չէ՛,— ասավ,— մամի, բալի ձեռներիցս մի բան ա գալի։

Հերացու ու տղացու գնացին թագավորի կուշտը։

Տղեն ասավ.— Թագավորն ապրած կենա, ինձ ի՞նչ կտաս, որ էդ թագավորին՝ Հազարան Բլբուլի տիրոջը, ըստիան հեռացնեմ։

— Ինչ ուզես կտամ,— ասավ,— թաք նրան ըստիան հեռացնես։

Էդ տղեն էկավ Հազարան Բլբուլի տիրոջ կուշտը ու ասավ.— Թագավորն ապրած կենա, ընչի՞ ես էկել, էս քաղաքավորին լղաճաք անում։ Հազարան Բլբուլ բիրողը մի մարդ կըլի։ Հմի էս սաղ քաղաքն ի՞նչ մեղավոր ա, որ ուզում ես տակնուվրա անես:

Քու Հազարան Բլբուլը ես եմ բերել, ինչ ուզում ես, ինձ արա։

— Ո՞նց բերիր,— հարցրեց Հազարան Բլբուլի տերը։

— Ես Գեդան Գյալմազի ճամպով էկա, տեհա ճամպի ղրաղ մի ամարաթի կշտին մի հըլիվոր մարդ։ Բարով տվի, անց կացա։ Նա ինձ եդ կանչեց հարցուց. «Ո՞ւր ես գնում»։

Գնում եմ, որ Հազարան Բլբուլը բերեմ,— ասի։

Նա ինձ տվուց մի քիչա-քիվլլահ, որ, եբ մտա քու պալատը, գլխիս դրի։ Ըրիգնահացը կերաք, քնեցիք։ Ես մտիկ արի, որ ղամեդ ընտի կախ արած ա։ Ղամեդ վեր կալա, չիբուխդ վեր կալա, տերողորմեդ վեր կալա, երեսդ բաց արի, էրկու թուշդ պագեցի, Հազարան Բլբուլը վեր կալա ու էկա հըլիվորի կուշտը։ Քիչա-քիվլլահը եդ տվի։ Հարցըրուց՝ հո ուրիշ բան վե չկալա՞ր։ Ասի.— Չէ՛, մենակ Հազարան Բլբուլն եմ բերել։ (Մնացած բաներն էլ մեկ-մեկ սամով)։