Հազարան Բլբուլի տերը տեհավ, որ ամեն բան էդ տղեն տեղար-տեղար ասավ.— Հազարան Բլբուլը սա ա բերել,— ասավ. — Էդ ա դուն դրուստ ես ասում, իմ Հազարան Բլբուլի բերողը դուն ես։ Հմի արի ես ու դուն կռիվ անենք, թե դուն կհաղթես՝ Հազարան Բլբուլը քոնն ա, թե ես կհաղթեմ՝ իմ Հազարան Բլբուլը եդ կտանեմ։
Ու կոխ բռնեցին։ Էդ տղեն Հազարան Բլբուլի տիրոջը վեր գցեց ու բգին չոքեց։
Հազարան Բլբուլի տերն ասավ.— Այ տղա, ինձ ձեռ մի տալ, ես աղջիկ եմ, ես ահտ ի արել, ով որ ինձ ախտի, ես նրան ուզեմ։ Հըմի էլ ալամ աշխարքում մենակ դուն իր, որ ինձ ախտեցիր, ըստուց դուն՝ իմն ես, ես՝ քոնը։
Կուռ կռի տվին, գնացին հասան թագավորի պալատը։ Որ տուն մտան, Հազարան Բլբուլը խոսեց։ (Մինչի էդ վախտը Հազարան Բլբուլը մի հետ էլա ձեն չէր հանել)։
Թագավորն ասավ.— Էս ի՞նչ բան ա, Հազարան Բլբուլը խոսաց։
Տղեն ասավ.— Հըլբաթ կխոսա, համ տերն ա ըստի, համ բերողը։ Բերողը ես եմ՝ քո պուճուր տղեն։ Մենձ տղեքդ, որոնց որ ես ամեն լավություն արի, բերին, ինձ ճամպին գցեցին մի ջրֆորի մեջ, ու իրանք Հազարան Բլբուլն առան, էկան։ Բեզրգյան էկավ, ինձ ֆորիցը հանեց, ու ես էլել իմ բեզրգյանի տղա։
Թագավորն էն սըհաթին իր մենձ տղերանցը սուրգուն արավ։
Հազարան Բլբուլի տերը, էն թագավոր աղջիկն ասավ՝ Հազարան Բլբուլի բերողին, թագավորի պուճուր տղին.— Շատ էլ քեզ ուզում եմ, համա ըթենց քեզ ոչինչ չի ըլիլ, ես ահտ ունիմ արած՝ քեզ հետ պսակվիլ չեմ, մինչի որ չգնաս Սինամ թագավորի նաղլը բերես:
Տղեն վեր կացավ ըտտիան ու ճամպա ընկավ։ Էկավ հասավ էն ծերունու կուշտը։
Ծերունին հարցրեց.— Էդ ո՞ւր ես գնում։
— Գնում եմ Սինամ թագավորի նաղլը բերեմ, ըտենց ա Հազարան Բլբուլի տիրոնջ, քու նազլու խանումի կամքը։ Ինձ համ շատ հըվանեց, համ գցեց չոլեչոլ։ Ամա ինչ արած, նրա կամքը ինձ հըմա սուրփ ա, ես նրան խելքամաղ էլած սիրում եմ, որ ասիլ էր՝ «Ընգի ջուրը», կընգնեի։ Հմի էրեսս դպա քեզ արած, մենձ ապի ջան, իմաստուն ծերունի, էլ դու պըտես ինձ ճամպա շանց տալ, թե ոնց պըտեմ Սինամ թագավորի նաղլը բերիլ, ոնց որ Հազարան Բլբուլի բերելու ճամպեն շանց տվիր։