Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գնաս որ էլ,— ասավ ծերունին,— Սինամ թագավորը քեզ նաղլը չի տալ. եբ ժամանակ որ նա իր նաղլը քեզ պատմեց, էն ժամանակ քու գլուխը տալ կտա: Էլ էս քիչա-քիվլլահը կառնես, կտանես: Եբ որ նա իր նաղլը քեզ կպատմի, կասի՝ «Այ տղա, իմ նաղլը քու կշտին պտի մնալ. գլուխդ պետք ա տամ», Էն վախտը քիչա-քիվլլահը կդնես գլխիդ ու անհայտ կըլես։ Էլ նա կարալ չի քու գլուխը տալ։

Տղեն վի կացավ, գնաց Սինամ թագավորի կուշտը, ղուլլուղչի մտավ։ Մի առժամանակ մնաց նրա կշտին, շատ կացավ, թե քիչ՝ օրին մի օրը ասավ թագավորին. —Թագավորն ապրած կենա, չի՞ կարելի քու նաղըլն ինձ պատմես։

Սինամ թագավորը ջգրվեց.— Դե, շան որդի, դուն ո՞վ ես, մի գյադին մինը, որ ուզում ես իմ նաղըլն իմանալ։

Տղեն սուս կացավ, մունջ արավ։ Անց կացավ մի քանի օր էլ: Էդ տղեն սամթը գցեց ու ասավ Սինամ թագավորին.— Սինամ թագավորն ապրած կենա, բեր դուն քու նաղըլն ինձ ասա։

— Ափսոս ես, որ իմ նաղլը քեզ ասեմ, գլուխդ կտամ,— ասավ թագավորը։

— Վնաս չունի, նաղլըդ իմանամ ու էն վախտը գլուխս տուր։

Ու Սինամ թագավորն սկսեց իր նաղլը.— Այ տղա, ես էրկու հատ լավ ձի ունեի, ինչքան լավ պըհիլ ի տալի, ձիանս օրեց-օր խարաբ ին ըլում։ Օրին մի օրը մի թազա մեհտար բռնեցի։ Տեհա, որ դրա ձեռին էլ են ձիանս խարաբ ըլում։ Ասի.— Այ տղա, քու ձեռին էլ են ձիանս խարաբ ըլում, խի՞ չես լավ պըհում. գլուխդ տալ կըտամ։

— Թագավորն ապրած կենա, դուն կարալ չես ինձ սպանել,— պատասխան տվուց ինձ մեհտարը, —արի դուն էս գըշեր իմ տեղը մեհտարություն արա, ես քու տեղը՝ թագավորություն ու էն վախտը կիմանաս, թե բանն ընչումն ա։

Ու բերինք շորերնիս փոխեցինք ես ու մեհտարը. ես դառա մեհտար, նա դառավ թագավոր։

Մեհաարըս՝ էդ թազա թագավորն ինձ ասավ.— Սինամ թագավորն ապրած կենա, կգա կասի թե՝ մեհտար, դուն կասես՝ համմե:

Կասի՝ ձիանը թամքի։ Դուն ձիանը կթամքես, պոչերնին կկապես ու հազիր կկենաս։ Կգա կասի՝ մեհտար, ձիանը բի։ Դուն ձիանը կբերես, օզանգուն կբռնես, նա կնստի։ Դուն էլ մի ձիուն կնստես ու եդնուց կերթաս։ Ու ընտուց եդը ինչ որ տենիս ու իմանաս, մտքումդ ղայիմ կպահես