Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոնց որ ինձ խրատեց, հընենց էլ արի։ Մինն էկավ, ձիանը թամքիլ տվուց, դուս քաշիլ տվուց, մնին ինքը նստեց, մնին էլ ես, ինքը աղաք ընգավ, ես էլ եդնուց ու քշեցինք։

Ունվարի ամիսն էր, ձինն էլ ճտահար։ Ձիանը քափ ու քրտընքումը մտած, զոռով ձինը ճղում, գնում են։ Շատ գնացինք, թե քիչ, հասանք մի էրի դուռ։

Դա էդ էրի դռանը վեր էկավ, ասավ.— Մեհտար, ձիանը կպըհես մինչի իմ եդ գալը։

Ես Սինամ թագավորս, խեղճ մեհտար դառած, մնացի էրի դռաը կանգնած, ձիանը ձեռիս։ Քրդնած ձիան, երկինքը վըրներուս սառել ա։ Ես էլ ոտիս մինը վեր եմ ունում, մինը դնում։ Մի սրսիկ, մի դողմանիկ ընգել ա ջանս, վըրթվըրթոցն եմ ընգել, սաղ ջանս փշաքաղում ա։ Մի խոսքովս ունվար ամիսը, ձինն էլ կիսահար, ո՞նց կըլեր իմ հալը, էդ դուն իմացի։ Նա տուն մտավ, էդ գնացողը. էրի միջին օխտն ուշաբ կային։ Նրանց հետ կերավ, խմեց, քեֆ արավ։

Քեֆն ավարտելուց ետը, էկավ ինձ ասավ.— Մեհտար, ձիանը բի, նստինք գնանք։ Ձիանը նստեցինք, էկանք թավլի դռանը վեր էկանք։

Ասավ.— Մեհտար, տար ձիանը կապի։ Ու ինքը գնաց։

Ես՝ Սինամ թագավորս, տարա ձիանը կապեցի ու կշտին կացա։ Ըռավոտր մեհտարը էկավ ինձ հարցրեց.— Ի՞նչ տեհար, ի՞նչ իմացար։

Ես էլ նաղլն արի թե՝ հալ ղազիա, ըսենց ու ըսենց բան պատահեց։

Մեհտարը հարցրեց.— Բա դուն չըհասկացա՞ր ով է գնացողը։

— Բան չի գլխի ընգա,— ասի։

— Էդ քու կնիկն էր, որ ամեն գըշեր քեզ թլիսմա անում ու գնում դևերի հետ իր քեֆն անում ու եդ գալի,— ասավ։ Իմ կնիկը էդ բանն իմացավ, որ էդ գըշեր հետը գնացողը ես իմ էլիլ։ Մի ջադուքյար մեր ուներ, կանչեց ու նրան հայտնեց.— Բա, ասիլ չես, էս գըշեր հետս էկողը մարդս ա էլիլ, հմի ի՞նչ անինք։

Մի թլիսմի ճիպոտ ունեին։ Ինձ կանչեցին, էն ճիպոտով որ տվին, ասին,— Սինամ թագավոր, էշ դառնաս։

Ու ես դառա մի էշ։

Բերին ինձ բեռ բարձեցին, տարան չարսուն ու բերին, շատ վախտ, կժերը տկլոր մեջքիս բարձած, ջուրն ին տանում։ Մի րոպե դնջություն չունեի, դես քշեցին, դեն քշեցին, սոված֊ծարավ պըհեցին՝