Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հացթուխի ըրեխեն ասավ հորը.— Ապի, դրան քացի տալ մի, դա մեր Սինամ թագավորն ա։

Հացթուխը պելացած, վեր քաշված հարցրուց.— Ոնց թե Սինամ թագավորն ա՞։

— Ա՛յ, Էն ղութկումը մի ճիպոտ կա,— ասավ ըրեխեն,— էն ճիպոտով թագավորի կնիկը տալիս ա ու ինչ ասում ա, ընենց է դառնում։

Հացթուխը ղութիկը բաց արավ, ճիպոտը հանեց ու ինձ ճիպտով տվուց ու ասավ.— Սինամ թագավորն ես, դառնաս թագավոր։

Ճիպոտը վեր կալա ու գնացի, զանքալչիս որ տվի, ասի՝ քոթուկ դառնաս,— դառավ էս քոթուկը, որ հրես ըստի ա։ Իմ կընկանն էլ կչեղակ շինեցի, որ հրեն էն ծառի վրեն վեր էկած ա։

— Այ տղա, իմ նաղլն էտ էր, որ քեզ պատմեցի,— ասավ Սինամ թագավորը։

Հմի իմ նաղլն էլ ոչով լպիտի իմանա. էն ա ինչ քեզ ասի։

Հմի պտեմ գլուխդ տալ։

— Լավ, քու կամքն ա,— ասավ նոքար դառած թագավորի տղեն,— մին էդ ճիպտին էլ մտիկ անեմ, թե ինչ զորություն ունի:

Ու վրա պրծավ թագավորի ձեռից ճիպոտն առավ, քիչա-քիվլլահը դրուց գլխին ու աներևութ էլավ։ Սինամ թագավորը մնաց շշկլված կանգնած։ Նա իր նաղլը տանուլ տվուց։ Սինամ թագավորի նաղլը գնաց Հազարան Բլբուլի տիրոնջ կուշտը։

Ու թագավորի տղեն եդ եկավ, քիլա-քիվլլահը էբեր, էրետ հըլիվորին ու ինքը ճիպոտն առավ ու գնաց։ Էկավ հասավ իրանց տուն, իր նշանածի կուշտը։ Սինամ թագավորի կնիկն էլ՝ կչեղակ դառած նրա ետևից գնաց։

Հազարան Բլբուլի տերը հարցրեց Սինամ թագավորի նաղլը բերի՞ր: Ասավ,— Բերի. Հազարան Բլբուլ բերողը, նրա սիրուն տիրոջը ըստի հասցնողը Սինամ թագավորի նաղլը ո՞նց չէր բերիլ։

Պատմեց ամեն բան ու ասավ.— Հրեն, էն ծառի վրա Սինամ թագավորի կնիկը կչեղակ դառած, որ ինձ հետ էկավ. եդևիցս կըչկըչալով ու մըղկտալով էկավ մինչի ըստի։

Հազարան Բլբուլի տերը, էն աննման թագուհին ճիպոտը վեր կալավ, կչեղակին խփեց ու ասավ.— Սինամ թագավորի կնիկն ես, էլ եդ դառնաս էն կնիկը։

Նա էլ եդ կնիկ դառավ ու ընկավ քաղքի մեջ (երթար հլբաթ մի բանի կենար)։

— Գնա հին մեղքերդ ապաշխարի։