Այս էջը սրբագրված է
Ու թագավորի պուճուր տղեն՝ Հազարան Բլբուլ բերողը և իր արմաղան նշանածը, Հազարան Բլբուլի տերը հարսանիք էլան։
Հըլիվոր թագավորը շատ ուրախացավ։ Աշխարքն էլ նրանց հետ ուրախություն քաշեց։ Նորապսակներն էլ գնացին, որ իրենց վայելչությունը քաշեն։ Հազարան Բլբուլն էլ իրան ղայդի սկսեց հազար տեսակ երգել ու ծվծվալ։ Սրա քեֆն ամենից շատ էր բացվել։ Մի բան որ համ տերն էր ըտտի, համ բերողը[1]։
- ↑ Երբ որ Ավետ ապերը «Հազարան բլբուլը» վերջացրեց, «Սինամ թագավորի նաղլն» էլ հետը, Աղասին սկսեց...—Ծ. Բ.: