Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սարք ու կարգ անիլ, որ ճամփա, ընգնեն դրա Թըգավորի երգիրը։ Ուշաբնին շատ մուննաթ արին, որ հլե մի շաբաթ էլա իրանց կշտին ղոնաղ մնան, հըմա Ղասաբ֊օղլին ղաբուլ չարավ, ասավ.— Վախտով իմ ախպորը տանեմ թըգավորի կուշտը, որ իր որդու բախտավորութինը տենու, ուրխանա։

Խեղճ ուշաբնու իլլաշը որ կտրեց, բերին իրեք լավ յորղա ձի թամքեցին Դունյա-գյոզալի, թըգավորի տղի ու Արաբուզանգու հըմար։ Ղասաբ֊օղլուն ձի չէր պետքը։ Նրա եդնուց առանց էն էլ ձի չէր հասնըմ. մին էլ էս, որ նրա թոփուզի տակին ձի՜ կդիմանե՞ր։ Խուլաիսա ձիանուն նի ըլան, ասծու անումը տ՚վին ու ճամփու ընգան։

Քա՜նի օրըմը, քա՛նի շաբթըմը, թե քա՛նի ամսըմը տեղ հասան, էդ աստոծ գիդի, հըմա ճամփին ինչ որ անցկացավ՝ ես էն կասեմ։

Ղասաբ-օղլին ընենց եդին գներ, որ ձիանը եդնուց հասնեին ոչ։ Հըմա վախեր, որ ձիավորնուն ահ պըտահի, էն ա մըքիչ տեղ որ հեռաներ հա՛, նստեր չքել ձիավորն ու իրան հասնիլըն ու եդ զու ըլեր։ Մի հետ էլ ըթենց խելի հեռացել էր ու եփ մի ծառի տակի նստեց, որ գան հասնեն հա՛, նունջը տարավ։

Հլե էդ վախտը իրեք սիրուն աղունիկ եկան ու էն ծառի վրա վեր էկան ու մին մընու ասին․— Քի՛քիր։

— Ի՞նչ ա քի՛քիր։

— Գիտես ինչ կա՞։

— Ի՞նչ կա,— ասավ:

— Բա՝ ասիլ չես, որ թըգավորը իր տղի ու Դունյա-գյոզալի գալն իմացել ա, հըմա գիդի որ նրանց բերողը Ղասաբ֊օղլին ա, մտքումը դրել ա, որ եփ գան քաղքին մոդանան հա՛, մի ըռախտած ու դեղած ձի ղրկի Ղասաբ֊օղլու աղաքը՝ մթա թե պատիվ տալու, որ ինչ ա՝ Ղասաբ֊օղլին որ վերըլի հա՛, դեղվի ու մեռնի։ Ըժու իր տղին էլ ուզում ա սպանիլ տա, որ աննման Դունյա-գյոզալին իր կնիկը շինի։

Էս ասին թե չէ, Ղասաբ-օղլու աչքը ընդի բաց էլավ, որ աղունիկնին թռչում են, հըմա նրանց ասածնին չիմ իմացավ։ Մըխելի վախտից եդը ձիավորնին եկան հասան ու եդ վիկացավ ըզու էլավ, հըմա աղունիկնու մասին նրանց բան չի ասավ։

Էլ ծերքի դոնուշվան պես ձիավորնուցը որ էփեջա հեռացավ հա՛, էլեդ ծառի տակին նստեց, որ գան հասնուն։