94. ԿՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՂԵՆ
Ժամանակով ըլնում ա մի թագավոր։ Էդ թագավորն ունենում ա էրկու կնիկ՝ մինը բարի, մինը չար։ Ամեն մեկից ունենում ա մի տղա։ Չարն ամեն օր բորբոքում ա թագավորին, որ իրա բարի կնգանը տանից դուս անի։ Թագավորը շատ դեմ առնելուց եդը՝ չարից հաղթվում ա ու բարի կնկանը տանից դուս անում։
Էս կնկա հետն էլ գնում ա իրա տղեն։
Անց ա կենում մի քիչ ժամանակ։ Թագավորը ջուխտ աչքով կուրանում ա։ Ինչքան դեղ ու դիր են անում, բան չի դառնում, էլ հեքիմ, էլ ջասահ չի մնում։ Վերջը գիտուն մարդիկ ասում են թագավորին. «Թե որ ձկան թագավորի, յա նրա տղի արնով աչքերդ լվանաս, կբացվին»։
Գնում են ծովը էն սաղ աշխարի թոռչիները։
Թագավորի դուս արած բարի կնիկն էլ ասում ա իր տղին.— Այ որդի, գնա մի թոռ ճարի, դուն էլ գնա ծովի ղրաղը։ Բալիմ աստոծ աչողում ա՝ ձկան թագավորին դուն ես բռնում։
— Լավ ես ասում, նանի, —ասում ա տղեն,— իմ հերը չարին խափվեց՝ մեզ դուս արավ, թե որ աստոծ աջողի, բալիմ կարենամ քեզ նրա հետ բարիշացնել։
Ու թագավորի տղեն մի թոռ ա վեր ունում ու գնում։
Էդ սաղ օրը բոլոր թոռչիները զուր են աշխատում, մինն էլա