Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարում չի մի ձուկը բռնել, չիմն էլ մնում են պարապ-սարապ:

Ամա թագավորի տղեն հենց որ թոռը գցում ա ծովը, մի մենձ ձուկն ա ընկնում մեջը: Թոռը զոռով-գյուջով դուս ա քաշում և միջից հանում մի սիրուն ու լխտիկ ձուկ: Էդ ձուկը մի աչքը գցում ա էդ տղի էրիսը, ընթավորի մի ղանչանքով մտիկ ա անում, որ ոնց որ աչքերով խոսելիս ըլի, թե. «Ինձ խղճա, բաց թող գնամ»: Թագավորի տղեն խղճահարվում ա, մեղքը գալիս ա, որ ըտթավուր գյոզալ ձկանը մորթի, վեր ա ունում ու եդ գցում ծովը: Էդ բանը թոռչիքը տենում են ու գալիս խաբար են տալի կուր թագավորին: Սա էլ կանչում ա իր դուս արած տղին ու հարցնում թե՝ էդ բանը դրուստ ա։

Տղեն խոստովանվում ա: Թագավորը սաստիկ կատաղում ա ու հրամայում.— Գնա՛ կորի աչքիցս, դուն էլ, քո մերն էլ էս օրվանից ոտներդ իմ երկրի սահմանից դուս կդնեք, էլ իմ աշխարհում չմնաք։ Իրեք օրից եդը, թե որ իմանամ դուք իմ աշխարումն եք, էրկուսիդ գլուխն էլ տալ կըտամ։

Մեր ու տղա վեր են կենում ու գնում. աշխատում են թեզով հեռանալ իրանց ֆողից ու ջրից, որ փախուստ տան կատաղած թագավորի սրից։

Շատ են գնում, թե քիչ, հասնում են մի անծանոթ երկիր, առաջին անգամ մտնում են մի մենձ գեղ։ Որ մի կերպ իրանց գլուխը պահեն, սթրվեն, էդ տղեն դառնում ա գեղի նախրչի։ Նրան ու մորը ջոկ տեղ են տալի, ու տունը մի օր բաժին ա ղրկում նրանց։ Էդ տղեն էդ տարին գեղի ապրանքը հենց սլամաթ պհում ա, որ մի տավարի վնաս չի դիպչում։ Տավարատերերը նրա հախը լիովին տալիս են ու խնդրում, որ էկող տարին էլ մնա, հախը կավելացնեն:

Երբ որ ձմեռը գալիս ա, էդ տղեն մորը թողում ա էդ գեղում ու ինքը գնում՝ ձմեռվա ամիսներում աշխատանք անելու:

Գնում ա՝ տենում մի աղբրի կշտին նստած մի ծեր մարդ, բարով ա տալի, բարով ա առնում, աղբրից ջուր խմում ու կշտին նստում։ Հարց ու փորձից ըրևում ա, որ ծերունին էլ ա գնում աշխատանքի։ Տղեն ու ծերը հենց ըտտի հընկերանում են էս պայմանով, որ էրկուսն էլ ինչ որ աշխատեն, բերեն հալալ աղպոր նման կես անեն։

Վեր են կենում, գնում հասնում մի մենձ քաղաք։ Իմանում են, որ էդ թագավորանիստ քաղաք ա։ Գնում են ծառայության մտնում հմի ղայֆախանում։ Թագավորի տղեն մի հնենց ղոչաղ ժաժ ա գալի,