որ ղայֆախանի տերը նրան շատ սիրում ա։ Ըռավոտները վեր ա կենում, ամեն բան սարքում, կարգում, շինում, էփում, թափում ամեն բան վեր քաղում ու հազիր անում։ Նրան լավ տոնլուղ են տալի։ Ծերունին էլ ինչքան կարում ա՝ նրան մի կռնուց ա քոմագ անում։
Մի քանի օրից եդը ծերունին նրան ասում ա.— Ըթենցով, օրական աշխատանքով, բան չի դառնալ։ Արի քեզ մի լավ խրատ տամ։ Մի բան որ դուն էլ թագավորի տղա ես։ Արի դուն ըստիան թագավորի աղջկանը ուզի։
Ու նրան խրատում ա, թե ոնց ու ոնց պտի անի, որ իրա նպատակին հասնի։ Էդ տղեն գնում ա պալատի դռանը շինած ու մահուդով պատած խնամխոսի քարի վրա նստում։
Թագավորը նրան ընդունում ա ու ասում.— Որդի, դուն էկել ես, որ իմ աղջկանն ուզես, ամա նա լալ ա։ Էս էրկու տարի ա, չգիտեմ ինչ փորձանք ա պատահել նրան, որ նա լալացել ա։ Թե որ կարենաս նրան խոսացնես, էն վախտը նրան քեզ կըտամ։
— Ասսու կարող զորությունով կխոսացնեմ,— ասում ա էն տղեն։
Ու պայման են դնում իրեք րիգուն։ Առաջին րիգունը տղեն գնում ա թագավորի աղջկա կուշտը նազիրի հետ։
Թագավորի աղջիկը, մի սիրուն աղջիկ, զուքված, զարթարված, նստած ա ըլում թախտի վրա ու խեղճ-խեղճ մտիկ անելիս ըլում էդ խելոք տղին։ Տղեն խոնար գլուխ ա տալի ու սկսում ա օթախումը դրած շամդանի հետ խոսալ։— Այ շամդան, ես ասեմ, դուն անգաճ արա։ Թագավորի աղջիկն էլ թող վկա ըլի։ Էն որ պտեմ ասիլ մի պատմություն ա, թե մի առակ ա, պահանջում ա արդար դատողություն։
Ու սկսում ա պատմել դուրգիարի, դերձկի ու տերտերի առակը. էն որ մինը փետից մարդ ա շինում, մինն էլ շորեր ա կարում, հագցնում, իսկ տերտերը փետե մարդին ֆոքի ա տալի։ (Էս առակը շատ հեքիաթներումն ին ասում)։
Ու էդ ա դառնում շամդանին հարցնում.— Շամդան, քեզ ասեմ, թագավորի աղջիկն էլ թող արդար դատի, էն մարդը ո՞ւմ կհասնի։ Ես ասում եմ, դուրգիարին, որ փետից մարդ շինեց։
Թագավորի աղջիկն ընդիան զոռ ա անում ու խոսում.— Ո՛չ, տերտերին կհասնի, ամեն մարդ կարա փետից մարդ շինել ու շորեր կարիլ, իսկ կենդանություն տալ, ֆոքի ու շունչ տալ, էդ մինակ ասսուն դիրեկան արժանավոր բանն ա։