Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գնում ա իր օթախը, ղուռան-քիթաբը վերցնում ու գնում իր նոքարի տունը քյաբինը կտրելու։ Մինչի նրա տեղ հասնելը, կնիկը թեզով ձեռները լվանում ա, շորերը փոխում, զուգվում, բոշմաղը կապում, մատանիքնին մատներումը շարում, իր բոլոր զուքսով զարթարվում ու գաղտնի կարճ ճամպով գնում նոքարի կշտին նազով-տուզով նստում։

Նազիրը գնում ա տենում՝ իր ա կնիկը ձեռը նոքարի ճտովը գցած՝ ծանր ու բարակ ընդի նստած։

— Էհ, հլբաթ ես սխալված եմ, էս իմ կնիկը չի,— ասում ա ու քյաբինը կտրում։

Վազիրի կնիկն էլ էս տաքն ա գալի իր մարդի գլուխը։

Մի օր վազիրը րիգունեց գալիս ա տուն քեֆը մի քիչ չաղ ու կնգան ասում.— Այ կնիկ ջան, վաղուց ա կերել չեմ, հմի խիալ միտս ա ընկել, մի լավ հալվա շինի, ուտենք։

— Ալքիս վրա, այ մարդ ջան,— ասում ա կնիկը,— էս սահաթին, նստի, մի քիչ դինջացի, մի րոպպե չի քաշիլ։

Վազիրը նստում ա օջախի ղրաղին ու ուզում ա չիբուխը սարքի.— Այ տո,— ասում ա կնիկը,— ես հոգեպահուստ թութուն ունեմ, բերեմ չիբուխդ լցրու։ Ու գնում ա բերում։ Վազիրը չիբուխը լցնում ա քաշում։ Մի էրկու ղուլաբ տալիս ա թե չէ, խորը քուն ա մտնում։

Թուրմե կըլի կնիկը թութունի հետ խառը քնացնող դեղ ա տվել։

Կնիկն էն սհաթին մի դալլաք ա կանչում, մարդի միրուքը վեր ա անիլ տալի ու նոքարնուն ասում.— Էս մարդին տարեք, մեջիտումը դրեք (նա առաջուց ամեն բան սարքած ա ըլում)։

Տանում են։

Մյուս օրը վազիրը աչքը մեջիտումն ա բաց անում ու զարմանում։ Ուզում ա թամանլահ անի, միրուք չկա։

Աչքերը դես-դեն ա ածում, տենում ա, մեջիտ ա։

— Տեր աստոծ, էս ի՞նչ հրաշք ա, —ասում ա ինքն իրան, ախար, ես տանը չի՞։ Իմ կնիկն էլ հալվա չէ՞ր էփում։ Բա միրուքս ո՞ւր ա։ Էս մեջիտումն ի՞նչ իմ շինում։

Ձեն ա ածում։ Սեյիդնին գալիս են։

— Ես ո՞վ եմ,— հարցնում ա,— ըստի ի՞նչ եմ շինում...

— Մենք ի՞նչ գիտենք, թե դուն ո՞վ ես։ Դուն չէի՞ր րիգունս էկար, ասիր, որ ծանդր մեղք ես գործել, քառասուն օր պտես ապաշխարանք քաշիլ,— ասում են նրան։