մենձ փառքով պսակում ա, քեֆ, ուրախություն սարքում ու եդնա իր աղջկանը իր փեսի հետ մենձ բաժինքով ու դուժինքով ճամփա գցում։
Թագավորի փեսեն իր հետ վերցնում ա իր ընկեր ծերունուն էլ, որ նրան էն բաները խրատեց, իր մուրազին հասցրեց։
Ու գնում են հասնում էն ախպրի կուշտը, որդի որ ընկերացել են։ Ննստում են ամեն բան հալալ ախպոր նման կես անում։ Ծերունին առաջարկում ա, որ իրենց մեջ կապած պայմանի համաձայն՝ թագավորի աղջկանն էլ կես անեն: Իսկ տղեն խնդրում ա ծերունուն, որ թագավորի աղջկանը մենակ իրան տա, իսկ մնացած բաներն ինքը վեր ունի։
Ծերունին ռազի չի ըլում, ասում ա.— Թագավորի աղջկանն էլ պետք ա անպատճառ կիսենք, ամա դու արխեին կաց, ես նրան հենց կիսեմ, որ ինքն էլ չի իմանալ։
Ու թուրը վեր ա ունում, վրա բերում, որ թագավորի աղջկանը կիսումը կես անի։
Թագավորի աղջիկը վախից ծղրտում ա, ու էն սհաթը բերնից նմի սև օձ ա վեր ընկնում։
Թուրմեկըլի էդ անտեր սև օձն ա էլիլ, որ մտած ա էլել խեղճ աղջկա փորը ու թողալիս չի էլել, որ նա խոսա։ Աղջիկը ըթենցով փրկվում ա։ Էն վախտը ծերունին բացվում ա ու թագավորի տղին ասում.— Հմի թող թագավորի աղջիկն էլ քեզ ըլի ու էս ամեն տանն էլ, ես փայ չեմ ուզում, ես իմ փայը քեզանից վաղուց եմ առել, իմ կյանքս դու խնայեցիր։ Ես ձկների թագավորն եմ, որին դու թոռով բռնեցիր, ամա ղիմիշ չարիր, որ մորթես ու էլ եդ գցեցիր ծովը։ Ես էլ իմ պարտքս համարեցի քու արած լավությունի փոխը եդ տամ ու հըմի սրտիս փափագը կատարված եմ տենում։ Գնացեք նշանածներդ բախտավոր ապրեցեք։
Ու եդո ծերունին ջիբիցը հանում ա մի դեղ, տալիս ա թագավորի տղին ու ասում.— էս էլ էն դեղն ա, որ քու հոր՝ թագավորի, կուրացած աչքերը բաց պտի անիլ։ Նա դեռ սաղ ա, ամա լավ օրի մեջ չի։ Կերթաս նրան կթափես, աչքերը կսաղցնես ու քու խեղճ ու անմեղ մոր հետ կբարիշացնես։
Ծերունին էս ասում ա ու աներևույթ ըլում։
Երկու նորապսակնին, որ մինչի էդ վախտը վեր քաշված կանգնած են ըլում, ուշքի են գալի, ուրախությունից իրար գրկում են ու լաց ըլում։
Ու նրանք քարվանով ճամփա են ընկնում ու գնում իրանց մորը գտնում։ Խեղճ կնիկը շատ ուրախանում ա, երբ որ իրա թազա