Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էլի որ քունը մըքիշ տանելու արավ, էլեդ էն իրեք աղունիկը եկան ծառի վրա վերեկան ու մին մընու ասին.— Քի՛քիր։

— Ի՞նչ ա՛, քիքիր։

— Գիդե՞ս ինչ կա։

— Ի՞նչ կա,— ասավ։

— Բա՝ ասիլ չես, թըգավորը իր տան շեմքի ըղաքին մի մենձ խորը ֆոր ա փորիլ տվել ու բերանը խալըչով ծածկել, որ Ղասաբ-օղլուն ծերքին մեձրի, թե ինչ ա նա ոտքը խալըչի վրա դնի թե չէ՝ ֆորն ընգնի մեռնի, ըժու իր տղին էլ սպանիլ տա ու Դունյա-գյոզալին ինքն ուզի։

Էս ասին ու թռան։ Ղասաբ֊օղլին էլ ասենք նղղած էր, հմա նրանց ըսածնին մըժա իմացավ։

Ձիավորնին որ եկան հասան հա՛, նա էլեդ ըռանցի բան ասելու աղաք ընգավ ու էլի որ շատ հեռացավ, մի ծառի տակի նստեց, որ գան հասնեն։

Ընդովվան պես հլե աչքերը կիսախուփ էլան թե չէ, էլի էն իրեք աղունիկը եկան ծառին նստոտեցին ու ասին.— Քի՛քիր։

— Ի՞նչ ա, քի՛քիր։

— Գիդես ինչ կա՞։

— Ի՞նչ կա։

— Բա՝ ասիլ չես, որ սրանք եփ թըգավորի տուն մտնուն հա՛, հացի վախտը Ղասաբ-оղլու բաժինը թըգավորը դեղած պտի դրդիչ տալ, որ սա ուտի ու մեռնի, ըժու իրան տղին էլ սպանիլ պտի տալ, որ Դունյա-գյոզալին ինքն առնու։

Ասին ու թռան։

Ղասաբ֊օղլին բիրադի իմացավ, իրան պարզեր։ Ձիավորնին հասան ու իրար հետ ճամփու ընղան։ Հլե որ թըգավորի քաղքին խելի մոդացան հա՛, մին էլ տեհան, որ բոլմա ղոշուն ա գալի իրանց աղաքը։ Թըգավորը, մթա թե պատիվ դեյին, իր տղի ու հարսի աղաքն էր զըրգել։ Ղոշունի հետ էլ մի լավ ըռախտած, ոսկումն ու էրծաթումը կորած սիրուն ձի քաշելով բերին ու դրուստ Ղասաբ-օղլուն թըվազա արին, թե. «Թըգավորն իմացել ա, որ դու ոտով ես գալի՝ էս ձին ղըըգել ա, որ նի ըլես»։

Ղասաբ֊օղլին ըսկի ծպտուն չի հանեց, թոփուզը բըցրացրուց ու էս ըռախտած ձիու կողքին որ թխեց ո՜չ, ձին վերընգավ ստակեց:

Ըժու որ հասան թըգավորի ըմարաթնու դուռը հա՛, թըգավորը ինքը դուս էկավ բիրադնուն էլ բարովեց ու չիմնու ծերքին Ղասաբ-օղլուն մեձրեց։ Սաքի թե՝ կըպկապութինով ուզեր նրան խափի։