Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարսին տենում ա էնքան սիրուն, խելոք ու լավը։ Ու ըտտիան չիմն էլ ուրախ սրտով ճամփա են ընկնում դպա իրանց երկիրը, հասնում իրանց քաղաքը և թուշ գնում թագավորի պալատումը վեր գալի:

Թագավորի տղեն հարցնում ա.— Իմ Հեր թագավորն ո՞ւր ա։

— Հրեն հավաբնում վեր ընկած,— ասում են նրան։ Չար կնիկը նրան թախտից գցել ա ու նրա տեղն իրա տղին թագավոր նստացրել։

Անիրավը խեղճ կուր թագավորին գցիլ տված ա ըլում հավաբունը ու ընտի նրա հմար էնքան հաց ու ջուր ա ղրկելիս ըլում, որ ոնչ ապրի, ոնչ մեռնի։

Թագավորի տղեն վազում ա, դռները կոտրտում, հորը հավաբնից դուս բերում, ձկան թագավորի տված դեղը քսում աչքերին ու սաղացնում։ Հեր թագավորի աչքերը որ բացվում են թե չէ, մտիկ ա անում, տենում, որ հրես իր տղեն, իրա դուս արած կնիկը ու մի սիրուն նորահարս իր ըղաքին կանգնած։ Տղեն պատմում ա հորը ամեն բանի եղելությունը։

Ու խեղճ ծերունին ուրախության արտասուքն աչքերին ասում ա.— Ես մեղավոր եմ, որդի, քո մոր դեմ ու քու դեմ ու դրա համար աստոծ ինձ պատժեց, ինչ որ քաշել եմ մինչի հմի, իմ մեղքի պատիժն ա էլել։ Ես որ չարին չէի խափվել, էս բաներն էլ ո՞վ իմ գլուխդ կգար։ Էլի հմի ասսու փառքը շատ ա, որ ինձ չկորցրեց։

Ծեր թագավորն ասում ա ու իր բարի կնկանից ներողություն խնդրում, իր տղի ու հարսի ճակատը պաչում ու եդ դառնում հրամայում.— Թող հավաքեն իմ տերության բոլոր մեծամեծները, թող ոտի կանգնի իմ ժողովուրդը ու չարի դատաստանն անին։

Ու ծեր թագավորը զրկում ա իր չար կնկանն ու տղին ամեն բանից, իսկ իր հավատարիմ ու հալածված կնկանը պատվի հասցընում, իր լավ տղին էլ իր տեղը թագավոր նստացնում ու փառքով պսակում։ Սաղ աշխարքը ոտի ա կանգնում, նրանց ուրախությանը մասնակից ըլում, ամեն բան իմանում ու զարմանում։ Ինչ էլ կա՞ ըստեղ զարմանալու բան.— Բարին հաղթեց, չարը հաղթվեց։ Բայց մի՞թե աշխարքում միշտ ըթենց ա։ Հեքիաթներում—հա։ Իսկ մարդկանց կյանքի մեջ ո՞վ գիտի... Էրնակ չէր ըլիլ, որ մեր կյանքն էլ հեքիաթի նման լիներ, ուր ամեն հետ բարին հաղթում ա, չարը հաղթվում։ ԷՀ, թող բարին համ ընդեղ ըլի, համ ըստեղ, իսկ չարը կորչի, կորչի անդարդ...»[1]։

  1. Աղասին, որ էս հեքիաթը վերջացրեց, Ավետ ապերը դիմացի նստարանից բողազը թափ տվուց, էլի չիբուխը վառեց ու քմծիծաղ տալով, սկսեց...»։—Ծ. Բ.։