Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

95. ՇԱՄՇԱԴՆԵՑԻ ԾԵՐՈՒՆՈՒ ԳԼԽԻ ԷԿԱԾԸ

Մի տարի ես մի էրկու թուրքի հետ գնացի Շամշադին: (Հա կգիտենաք, որ իմ ոտը շատ վախտ Բորչալվումն ա ըլում. ես ընտի թուրք աղնա շատ ունիմ)։

Գնացինք Շամշադին, ուզում ինք Ղարաբաղ գնանք։ Հասանք Շամքոր գեղը, մի տուն ղոնաղ ընկանք։ Էդ տունը մի գյուռ օջախ էր. իրանք էլ վեց֊օխտն ախպեր ին։ (Հա՛, էդ գեղի կեսը թուրք ա, կեսը հայ)։ Մենք հայի մի շեն տանն ինք։ Րիգունը մեզ հմա սուփրա բաց արին։ Մեր խաթեր բոլոր ախպերտինքն էլ հավաքվեցին ըտտի։ Դրանց մեջ մի մարդ կար սիպտկամիրուք։ Մեկելնին, նրանից ջահելնին, նստել ին ու էդ ծերունին էր մեզ ղուլլուղ անում։ Սուփրեն քաշելուց եդը ես կամաց ասի թուրքերին.— Ես սրանց, մի բան պտեմ ասիլ։

— Ընչի՞դ ա պետքը,— ասին թուրքերը,— մենք ղարիբ ղոնախնի ինք, մի բան կասես, սրանք մեզանից կնեղանան։

— Չէ՛,— ասի,— համփերությունս հատել ա։ Ու ձենս բարձրացրի:

— Ախպեր, համարձակություն չըլի, որ ասեմ թե՝ ձեր հացը ուտելու չի։

Նստածներից մինը վեր կալավ ասավ.— Ընչի՞, ախպեր, քեզ խո մի թթու խոսկ ասող չէլավ: