— Չէ՛,— ասի,— ամա ձեր հացը ընդուր չի ուտելու, որ ջահելնին նստել են, էս ծերունին ա մեզ ղուլուղ անում:
Նստածնին չիմն էլ ծիծաղեցին։
— Ղարիբ ախպեր,— ասավ ծերունին,— դոք հացներդ անուշ արեք, պրծեք ու եդնա, ես իմ գլխի էկածր ձեզ կը պատմեմ։ Ու էն վախտ կիմանաք, թե բանն ընչո՞ւմն ա։
Հաց կերանք պրծանք։ Մեկելնին վեր կացան գնացին: Մնաց մեր կշտին մենակ էդ ծերունին։ Ու նա սկսեց իր գլխի էկածը մեզ պատմել:
— Թափագյոզի մոտ։ Մի տարի էնպես մի թանգություն, մի սով ընկավ մեր երգիրը, որ փութը հինդ մանեթով հաց չէր ճարվում։ Մեր գեղրցի ինձանով չորս տղա ընկեր, ընգանք, վեր կացանք գնացինք ուրիշ երգիր, որ աշխատանք անենք, գոնյա մեր գլուխներն էլա պահենք։
Գնացինք։ Շատ գնացինք, թե քիչ, աստոծ ա խաբար։ Գնացինք մի ահագին սարի դեմ առանք։ Էդ սարի դոշովը հըմի գնում ենք։ Գնացինք տեհանք, որ էդ սարի դոշումը մի սուրու ոչխար ըրածում ա, մի երկար-բոյով մարդ էլ ըղաքին կանգնած։ Դրանց դռիցն անց կացանք, էդ սարի որքումը մի էր կար։ Գնացինք էդ էրին դեմ առանք։ Ասինք՝ «Էս լավ քնելու տեղ ա, գիշերս ըստի սթար անինք»։ Ներս մտանք տեհանք, որ ըստի ոչխար են տուն անում. ոչխարի զհով ա։ Տեհանք որ մի կողքն էլ կտրած կարգին օթախ ա, կրակը թեժ, կարպետնին գցած, ճրաքը վառած։ Ուրախացանք, ասինք. «Փա՛ռք քեզ աստոծ, էս հլե մեզ հմար ա պատրաստած, գշերս ըստի լավ յոլա կերթանք»։ Մի քիչ հաց ունեինք մեզ հետ, հանեցինք կերանք, պրծանք։
Ըտտի նստած զրից ինք անում, խելի վախտ գշերից անց էր կացել: Մին էլ տեհանք ոչխարը բերին, արին էդ էրը։ Չոբանը որ տուն էկավ, տեհանք մի երկար-երկար աժդահա մարդ, էկավ մեզ մոտեցավ, արխեին նստեց ու մեզ հետ խոսաց ոչ։
Չիբուխը թաղքի տակից հանեց լքցրուց. ի՜նչ չիբուխ, մի հետումը կտաներ մի գրվանքա թութուն։ Չիբուխը քաշեց պրծավ ու եդ դառավ մեր ընկերտանց մնի գլուխը ձեռով պոկեց, ոնց որ մենք մի հավի ճիտ ըլորինք ու պոկինք։ Պոկեց ու կերավ։ Մենք մնացինք զարմացած, վեր քաշված, թե էս ինչ փորձանք էր, որ մեր գլուխն էկավ։
Մի քիչ կացավ ու մեկել ընկերիս գլուխն էլ պոկեց ու կերավ։ Մնացինք էրկուսըս։ Էն էրկուսին կերավ ու պրծավ։ Քիչ վախտից