կարացի վեր կալա ու էկա կնկանս կուշտը։ Լիսածակով դուս էկանք լիս աշխար... Ու ճամպա բռնեցինք դպա մեր երգիրը։
Ցերեկը թաք կենալով, գիշերը ճամփա կտրելով՝ հասանք ծովի ղրաղը[1]։
Ծովի ղրաղին մի գյամի կար։ Մտանք էդ գյամու մեջը ու գյամրչուն ասինք, որ մեզ հասցնի ծովի մեկել ղրաղը։ Գյամչին ելքանը վեր թողուց ու մենք ճամպա ընկանք։ Որ հասանք ծովու մեջտեղը, գյամըչու միտքը փոխվեց, ուզեց կնկանս ինձանից խլի: Նա իր չար միտքն ինձ հայտնեց ու ուզեց ինձ կապի, ծովը գցի: Ես ու նա սկսեցինք կռիվ տալ։ Իմ կնիկն էլ իմ կռանն էր, ոնչ մենք ինք զոռում, ոնչ՝ նա։ Էդ վախտը մի զարմանալի բան պատահեց. ծովի միջից դուս էկան շատ հուրի մալաք տղեք ու աղջկերք ու գյամու չորս կուռը կտրեցին։ Էրկու սիրուն տղա՝ մինը գյամու էս կուռը կտրած, մինն էլ էն կուռը՝ ձեն տվին.— Հե՛յ, անպիտան գյամչի, էդ ի՞նչ ես անում, էդ ո՞ւմ հորն ես նեղացնում։ Գնա սուս ու փուս գյամուդ գլուխը բռնիր ու քշիր, թե չէ՝ էս սահաթին քեզ էլ, քո գյամին էլ բաթմիշ կանենք։ Խելքդ ո՞ւմ վրա ա գնում։
Ես ճանաչեցի իմ տղերանցն ու նրանց մորը, որ մեկել հուրիմալաքնու հետ դուս էր եկել ծովի էրեսը։
Նրանք՝ իմ տղերքը իրանց ընկերտանց հետ, գյամու էս կուռն, էն կուռը կտրած գյամըչուն քշիլ տվին մինչի ծովի մեկել ղրաղը։ Գյամըչուն հրամայեցին, որ մեզ սալամաթ հանի ցամաք։ Գյամըչին անխոս առանց ձեն ու ծպտուն հանելու նրանց հրամանը կատարեց:
Որ ցամաք դուս էկանք, ես աղաչանք արի իմ աղաքվա հուրի֊մալաք կնկանը, որ թողա րեխանցս թուշը պագեմ։ Նա էլ նշան տվուց ու տղերանցս լեզվով ինձ ասավ.— Թող էդ կնիկը կռներդ մեջքիցդ կապի, եդնա արի տղերանցդ համբուրի։
Ըթենց էլ արինք։ Ես կապած կոներով համփուրեցի իմ հուրիմալաք տղերանցը, սիրտս հովացավ ու քաշած բոլոր նեղությունին մտիցս գցեցի։ Իմ տղերքը, իրանց մերը ու մեկել հուրիմալաքնին ծովի տակն արին։ Ու մենք մնացինք պլշած կանգնած։ Քիչ եդո ճամպա ընկանք։ Մի քանի օր անց կացավ, հասանք մեր գեղը: Ախպերտինքս շատ ուրախացան, որ համ իրանց կորած ախպերն էկավ, համ էլ էնքան ոսկի բերուց։ Էդ ոսկով մեր բոլոր պակասություննին
- ↑ Այստեղ բանահավաքը ընդհատել է և ենթավերնագիր է նշանակել՝ «Ծովի վրա ու տանը»։—Ծ. Կ.: