Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիս հեծա ու նրանց գնացած ճամպով գնացի։ Գնացի հասա մի մենձ էրի դուռ։ Տեսնիմ ներսը դարվիշն ու կնիկս քեֆ են անում։ Կատաղած վրա ընկա, որ դավրիշին խեղդեմ։ Մեր մեջ էլի մի սարսափելի կռիվ սկսեց։ Ասլանն ու ղափլանն էդպես չէին կռվիլ։ Ես ոնց որ յարալու գազան, դավրիշին քիչ մնաց գլխիս ծերն հանեմ ու գետին զարկեմ, հոգին փլի։ Էդ վախտը կնիկս նրան օգնության հասավ։ Քած շան նման սկսեց կծոտել ձեռքերս, ծնկներս ու կուրծքս։ Դավրիշը սիրտ առավ ու երկուսով ինձ գետին գլորեցին։ Էրի առաջ բսած դուզ ծառին ինձ թոկով կապեցին՝ ոտներիցս մինչև վիզս։ Ու իրանք նստեցին միրգ ուտելու։ Մի մենձ թարախանով լիքը բաղդատու խուրմա կար աղաքները։ Էն անիրավ դավրիշը սկսեց ուտել խուրմեն ու կորիզներն էրեսիս փչել։ Կորիզներն գալիս էին էրեսիս դիպչում, ոնց որ գյուլլա՝ երեսս ծակծկում։ Էն անիրավը վռազ-վռազ ուտում էր խուրմեն ու կորիզները կարկտի պես թափում էրեսիս։ Ես հազիվ աչքերս էի պահում։ Սաղ էրեսս ծակծկվեց արունլվիկ էղավ։ Սիրտս մղկտում էր, ջիգյարս կտրատվում։ Ամա ես ձեն ծպտուն չէի հանում, մի անգամ «օֆ» չարի։ Իմ էդ վարմունքը ավելի էր կատաղացնում էն սատայելին։ Վերջն էդ լրբերը՝ դավրիշն ու իմ ղախպա կնիկը՝ իրենց քեֆը քաշելուց եդը, իմ աչքի աղաքին պառկեցին ու շնթռեցին. խոր քուն մտան, երևի ինձ մեռած կարծելով։ Նրանց քնելուց եդը ես սկսեցի ատամներով ինձ փաթաթած կռներս կապած թոկը կրծոտել։ Կրծեցի, կրծեցի, թոկը կտրեցի։ Ետո կամաց կապերս արձակեցի։ Թուրս ուսլուբով[1] վերցրի, որ էրի պատից կախել էին։ Ու հոգեառի պես դավրիշի գլխավերևն անցա։ Աջ ձեռքով թուրս պահած, ձախ ձեոքով մազերիցը ղայիմ քաշեցի, նա աչքը բաց արավ, զարհուրանքով ինձ մտիկ արավ ու ուզաց վեր թռչի։ Ամա ես ժամանակ չտվի, թրով գլուխը թռցրի։ Անզգամ կնիկս էլ զարթնեց։ Ես նրան չսպանեցի, ձեռք ու ոտքը կապռտեցի։ Եդո մտա էրի մեջը ման էկա. ի՞նչ տենիմ։ Էրի խորքում հինգ հատ քյահլան ձի կապած, մինը մնուց լավը, աղաքները չամիչ լքցրած։ Քիչ էլ աղաք գնացի մենձ մաղարա էր։ Տեսնիմ մի տեղ ոսկի կիտած, մի տեղ էրծաթ։ Մի կռանս էլ շատ խաս կտորներ՝ մախմուր, աթլաս ու հազար ու մին խաս ու ղումաշ դասած։ Թողի, դուս էկա։ Ես իմ ձիուն նստեցի. կնկանս էլ իրա ձիու վրա կապկպոտեցի ու եդ գնացի Կաղզվան անորանցս տունը։ Գիշեր էր։ Անորըս տղեքը դուս էկան։ Նրանք մեզ տեհան

  1. Ուսլուբ-զգուշություն—Ծ. Բ.։