Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

97. ՄԻԱՄԻՏ ԳԵՂՑՈՒ ԽԵԼՈՔ ԱՂՋԻԿԸ

Հին ժամանակ Լոռու գեղերից մնում ապրում էր մի ծեր մարդ: (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղչիկ։ Մինը մարդու Էր տվել Փամբակում, մինն էլ տանն Էր: Էդ տան աղջիկը շատ խելոք Էր, տանանդա ու շատ էր սիրուն։ Շատ էլ ծերը Էնքան հարուստ չէ, ամա աղջիկը իր խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Ընթավուր ձեռքի ջուրք ուներ, ընթավուր սուր միտք ուներ, որ ամենքը զարմացել էին նրա վրա ու ասում էին, թե նրա շնորքը տվովի ա, ասսատուրք, թե նա իմաստուն ա ու շատ հնարագետ։

Մի օր էդ աղջիկը ասավ հորը.— Ապի, գնա մենձ քըվորս կուշտը, տես փեսեն, քիրս, ըրեխեքը ո՞նց են ու սաղ-սալամաթի խաբար բի։

Ծերունին վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մենձ աղջկա կշտին կացավ ու ետ էկավ։ Ճամպին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Նրանց ղըլըղը թեպետ հասարակ էր, ամա նրանց ասիլ-խոսալուց ծերը բրավուրդ արավ, որ նրանք հասարակ մարդիկ չեն։

Երբ էկան հասան Փամբակա ջրին, նրանցից մինն ասավ ծերին.— Ծերունի, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներս էլ վրովն անց կենան։

Ծերը զարմացավ, ասավ.— Այ որդի, ոնց որ բրավուրդ եմ