Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անում, դուք խելոք տղեք եք։ Ամա հըմի ընթավուր սարսաղ բան. եք ասում. էդ ոնց կըլի՞. մի մարդ կարա՞ էս եքա ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին։ Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դըվալա սարին, նրանցից մինն ասավ ծերին.— Ծերունի.— էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչի սարի գլուխը հասնիլը՝ շատ կբեզարենք, արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ծերը,— էլի մի սարսաղ բան ասեցիք, մի մարդ կարա՞ էս եքա սարին նարդիվան ըլի։

Անծանոթ տղեքը էլ բան չասացին։ Սարը բարձրացան՝ Դըվալա սարը։

Էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին. ի՞նչ տեհան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դզերն էլ կանանչ արտերով, անդ ու անտառով զուգված, զարթարված։ Չորս կողմը սարեր, կոլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի աջ ու ձախ կտրած։ Դըվեր էկան Դվալա սարից։ Մայիս ամիսն էր, արտերն էկել, հասկեր ին քշել ու ցնծին տալի։

Մի լավ արտի կշտով անց կենալիս՝ էդ տղերանցից մինն ասավ ծերին։— Ծերունի, յարաբ, էս արտի տերը սրա ցորենը կանանչուց ա կերե՞լ, թե՞ պտի հնձել, կալսել ու եդնա ուտել։

Ծերը զարմացավ ու նրանց ասավ.— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասացիք. ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մինչև որ չհասնի, չըհնձին, չկալսեն, չորացնեն ու տանեն ջաղացումն աղան, եդնա հաց անին, ո՞նց կարան ուտել։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գյուղը, մութն ընկել էր, նրանք ծերին հարցրին.— Էս գեղումն ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ, Խամցըցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր: Նրանց մենձը՝ Խամսալու Ասատուրը, Ղարաբաղա Խամսալուի մելիքություններից ա էկել։ Ասսու օրը նրանց ղոնախը կտրում չի։ Ոնց որ ասում են, էն անցնող թևավոր ղշին էլ հաց ա ուտացնում ու ճամպա դնում։

Երիտասարդները գնացին Խամցըցոնց տունը, իսկ ծերն էկավ իր տունը։

— Ապի, քիրս ո՞նց էր, ըրեխեքը ո՞նց ին,— հարցրեց աղջիկը։

— Շատ լավ ին, որդի, ու քեզ ու հարցնողանցը շատ բարով ին անում։