Սրանք իրար կալան։ Իգիթ Ղասաբ-օղլին իրեք հատ հե՛ գեդնի ճըկատովը տվուց, որ ամեն վեգձելով իրեք թիզ գեդնըմը թաղվեց Էդ աղջիկը։ Տեհավ, որ ըթենցով Ղասաբ-օղլու հախիցը կարաց ոչ գա, ասավ․— Տա՜րար, թավը քունն ա, հմի տերը քի հետ։
Ղասաբ-օղլին ըղու էլավ թե չէ՝ աղջիկը թլիսմն արավ ու եդնուց էնղդամ ղլմաղալ արավ, որ խեղճը յանղլիշ եկավ, եդ մտիկ արավ։ Եդ մտիկ տալն ու քար դառնալը մին էլավ։
Նրան ըտի թողունք քար դառած ու գանք Արաբուզանգու հալը հարցնենք։ Խեղճը ճամփա պհեց, ճամփա՝ ու որ տեհավ եկավ ոչ հա՛, իլլաջը կտրեց՝ ինքն էլ նրա եդնուց գնաց։ Գնալու վախտը նա էլ էն պըռավին ռաստ էկավ։
Պառավը հարցուց թե․— Ո՞ւր ես գնըմ, բա՛լա ջան։
Թե բա․— Նա՛նի,— ասավ,— էս ճամփենին ո՞ւր են տանըմ։
Պառավը մատը կծեց, հըսկացավ, թե բանն ինչումն ա ու թե․— Ո՛րդի ջան,— ասավ, մի քանի վախտ սրանից աղաք մի տղամարդ էլ ըթե քի նման էս ճամփեննի գնաց ու էլ եդ չի եկավ, հմա նա մախսուզ քար դառած կլի։
Արաբուզանգու սիրտը ժլունգ էլավ։
— Նա՛նի ջան,— ասավ,— բա քարացածին սըղացնելու հնարը չի կա։
— Խի՜ չի կա,— ասավ,— ո՛րդի ջան, թե որ քարացածի ջամսաթը իր բոյովը մին ըմանում դնեն ու միջին էնղըդամ լաց ըլին, որ ըրտասունքը գլխիցը հետ կաղնի, նա էլեդ կըսաղանա։
Արաբուզանգին պռավին շնորհակալութին արավ ու նրա շանց տված ճամփեն բռնեց, գնաց։ Գնաց, գնաց չքելը մի քար դառած օքմին ռաստ էկավ։ Չորսի կռանը մտիկ արավ, տեհավ որ իր իգիթ նշանածի երկաթե թոփուզը կողքին վերընգած ա․ ընդուց ճնանչեց, որ քարացածը Ղասաբ-օղլին ա։
Սիրտը լաբոլ էրվեց, լաբոլ դարդ արավ ու լաց էլավ, հըմա Ղասաբ-օղլին քար էր կտրել՝ իմաներ ոչ։ Արաբուզանգին վիկալավ Ղասաբ-օղլու քարացած ջամսաթը մի ուսին դրուց, թոփուզն էլ մեկել ուսին ու տուն հասցրուց։ Ըժու Ղասաբ-օղլու բոյովը մին մի խորը աման ճարեց ու նրա քարացած ջամսաթը մեջը դրուց։ Արաբուզանգին, թըգավորի տղեն ու մին էլ Դունյա-գյոզալը ամանի բոլորիշուռը շարոտվեցին ու կցեցին մեջը լաց ըլիլ։ Լաց էլան ու լաց էլան, հա՛ լաց էլան ու լաց էլան, բերաննին ըռանց մնանա դնելու։
Թըգավորը Ղասաբ֊օղլու քար դառնալը որ իմացավ հա՛, ղոշուն