Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հըվաքեց, որ տղին սպանիլ տա ու իրա սըրտինը կըտարի՝ Դունյա-գյոզալին իր կնիկը շինի։

Էքսի օրը ըռավոդեց էն վախտը, որ մի օր ու քշերում էնղըդար լաց ին էլել, որ Ղասաբ֊օղլու ծնգներիցը հետ ըրտասունքը բըցրացել էր ու էնդար տեղը սըղացրել, մին էլ էն տեհան, որ թըգավորը ղոշունը չքել տասը հըզար մարդ դուռը պատեց։

Ջանըմսա՜ն Արաբուզանգի, նրանց ասավ․ «Դուք լաց էլեք» ու ինքը թոփուզը ձեռին փչեց ղոշունի աղաքն ու որ աջ ու ձախ հասցրուց հա՛, ոնց որ գերանդով խոտը վերտաս։ Մի՛ն, երկո՛ւ, իրե՛ք, մի խոսքով՝ մի սհաթումը էնղդա հալ ղոշունը սըլամաթ կտորեց ու եդ տուն մտավ։

Վրա երկու օրը էն ա հա Ղասաբ-оղլուն չքել գոտկատեղը սըղացրել ին, որ ղոշունը էլեդ դուռը պատեց։ Էս դոնուշվա ղոշունն էլ քսան հըզար մարդ էր։ Արաբուզանգին ասլանի պես դուս էկավ թոփուզը ձեռին, ընգավ ղոշունի մեջն ու մի շնչումը բիրադի ջարդեց։ Ըժու եդ տուն մտավ, իր լացի բանին կացավ։ Թըգավորր էս բանի վրա ջըլիզդան ըրմացավ։ Նա ի՜նչ խիալ կաներ, որ մի կնիկարմատ էդղդամ հալ ղոշունին կջարդեր։ Վրա իրեք օրն էլ երկու էնղդամ ղոշուն հըվաքեց, որ մթա թե Արաբուզանգուն ջըլիզ փարչա֊փարա անեն։ Նա հենց գիդեր, թե Ղասաբ-օղլին էնա՝ ինչ քար դառավ պրծավ, էնա Արաբուզանզուն ու իր տղին էլ սպանիլ կտա ու ըրմաղան Դունյա֊գյոզալին իր կնիկը կշինի։

Մախլասի, գլուխներըդ ի՞նչ ցըվացնեմ, ոնց որ ասի, վրա իրեք օրը թըգավորի քառսուն հըզար ղոշունը թազադան պատեց դուռը։ Հըմա Ղասաբ-օղլուն քիչ ա մնացել որ սղացնեն, ըրտասունքը հասել ա մչվանց ճակատը։ Իլլաջ չկար, Արաբուզանգին կիսատ թողուց ու թոփուզը ձեռին դուս էլավ։

Դուս էլավ ի՜նչ տեհավ, որ սաղ աշխարքը ղոշունը պատել ա. թոփուզը պտըտեց ու մեջ խաղաց․ մի՛ն դես, մի՛ն դեն՝ մի սրումը մի քանի հըզարին շուռ տվուց։ Հըմա էս դոնուշ ղոշունը շատ էր կըտաղած կռիվ անըմ։

Արաբուզանգին էլ դե իրեք օր բերանը մընանա չառած՝ քշեր-ցերեկ համ ըրտասունք չափեր, համ էլ ղոշունի կռիվ տեր։ Ընենց որ խեղճը կամաց-կամաց հրաքաթից ընգավ ու մին էլ ջիլիզդան թիլացավ ու վեր րնգավ։ Կըտաղած ղոշունին էլ էդ էր պետքը․ ղարսու-չորսու վրա թափեցին ու էն ա հա՜ ծվիկ-ծվիկ ին անըմ, որ մի բիրդան Ղասաբ-օղլին բուլըլմիշ էլավ։ Արաբուզանգին չքել դռանը կռիվ էր տալի, Դունյա-գյոզալն ու թըգավորի տղեն էնղդամ