Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. ՓԵՇԱԿԸ ՈՍԿԻ Ա

Ըլում ա, չի ըլում՝ մի շատ հարուստ թգավոր ա ըլում։ Վախտ-վախտ սա իր նազիր-վեզիրնուցը թաքուն ըղքատի շորեր ա հագնելիս ըլում ու քաղքե-քաղաք, գեղե-գեղ ման գալիս ըլում, թե տենու խալխը իր վրա ի՞նչ ա խոսում։

Մի դոնում էլ մանգալիս մի գեղում տենում ա մի սիրուն ախչիկ․ է՜ն ղայղի սիրուն, որ մարդ տեներ, կոսեր՝ ո՛նչ ուտեմ, ո՛նչ խմեմ, նրա շիմշատ բոյուն մտիկ անեմ։

Եբոր թգավորը տուն ա հասնում, էգսի օրը իր նազիր-վեզիրնուն ասում ա.— Կերթաք էն փլան ու փլան տեղը մի գեղըցու ախչիկ կա, ես նրան հվանել եմ, ասեք, որ թգավորն ուզում ա։

Նազիր-վեզիրնին գնում են գդնում թգավորի ասած գեղը, տենում են ախչկանը, խելքներուն գնում ա, մնում են մայիլ էլած։ Ախչկա հորն ու մորն ասում են, որ թգավորը նրանց ախչկանը հվանել ա, իրան կնիկ ա ուզում։

Գեղըցին ինքը աղքատ մարդ, խելքը կտրում չէ, որ թգավորը լայեղ անե իրանց ախչիկն ոզե։

Հմա վերջը, եբ նրան բգդրում են, ասում ա․— Մենք թգավորի ղուլն ենք, եբոր թգավորը հրամայում ա, մենք ի՞նչ պտինք ասել, թող ուղե։

Վերջն էս մարդը հարցնում ա իր ախչկանը։ — Ա՛յ որդի, նազիր-