Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վեզիրնին եկել են, ասում են, որ թգավորը քե ուզում ա, ի՞նչ ջուղաբ էս տալիս, ի՞նչ անենք։

— Թգավորն ի՞նչ փեշակ ունի,— հարցնում ա ախչիկը։

— Վոա՜, ախչի՛, ի՞նչ ես ասում, գժվել խո՞ չես։ Ի՞նչ փեշակ պտի ունենա թգավորը։ Նա ըշխարիս տերն ա, ինչ ուզե՝ կոնե, ինչ ուզե՝ կոսե, ոնցոր ուզե՝ կապրի. մենք չիմս էլ նրա ղուլն ենք։

— Չէ՛,— ասում ա ախչիկը,— իմ մարդը պետք ա մի փեշակ էլա գիդենա, ես անփեշակ մարդին կնիկ չեմ գնալ։

Թգավորը մնում է վերքաշված, հմա ինչ անե, ախչկա ծերա գնում ա մի հեշտ փեշակ սվորում՝ թղքագրություն։ Եբոր սվորում պրծնում ա, մի լավ աննման թաղիք էլ իր նշանածի հմա ա գձում ու ղրկում նրա կուշտը։ Ախչիկը շատ հվանում ա։ Իրան հորն ու մորը մնաք բարով ա ասում ու նազիր-վեզրնու հետ վեկենում գնում թգավորի կուշտը։

Թգավորն օխտն օր, օխտը գշեր հրսանիք ա անում։ Պսակվում են նրանք, փառքով ու պատվով ապրում։ Մի տարի անց ա կենում, թե երկու տարի, թգավորն էլեդ ռաջվա պես ըղքատի շորեր ա հագնում ու քաղքե-քաղաք, գեղե֊գեղ մանգալիս, թե տենու խալխն իր վրա ինչ են խոսում։

Մի դոնում էլ էտենց մանգալիս՝ ընգնում ա էն ղայդի մարդկերանց ճանգը, որ նրան ծախում են մի վենձավորի վրա, եբ իմանում են, որ նա լավ թղքադրութին գիդե։

Վենձավորր սրան մի մութն օթախ ա տանում, բուրդ, անեղ, թագ տալի, որ բուրդ գզե, թաղիք հարե։ Թգավորն էն ղայդի թաղիքնի ա գձում, որ սաղ աշխարհը ման իր եկել, հատն ու կտորը գդնուլ չիր։

Մի դոնում վենձավորի կնիկն ասում ա․— Ա՛յ մարդ, բի մեր թղքադրին մի լավ թաղիք հարել տու, տար թգավորին փեշքաշ, բալքա մեզ մի բան բաշխե։

Վենձավորը լսում ա կնգա խոսքին, գնում ա թղքադրի կուշտն ու ասում. «Ուզում եմ թգավորին մի բան փեշքաշ անեմ, մի լավ թաղիք հարե, հմա լավ տես, էն ղայդի թաղիք պտիս հարել, որ հատն ու կտորը ըշխարումն էլած չի ըլի․ որ տանիմ թգավորի օթախումը փռեմ, մի մազի ղդար ո՛նչ ավել գա, ո՛նչ պակաս։ Թե էս ղայդի թաղիք չես կարացել հարել, գլուխդ տալ կտամ»։

Թգավորը որ էս լսում ա, սիրտը փորումն ուլխաղ ա ըլում։ Դե՛ թգավորն ինքն ա էլի՜, իր օթախի լենքն էլ գիդե, երկենքն էլ։ Թգավորը դրուստ վենձավորի ըսածի պես մի թաղիք ա հարում,