105. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՆԻԿԸ
Ըլըմ ա, չըլըմ, մի թաքավոր ա ըլըմ։ Օրից մի օր դա շորերը փոխըմ ա, իր ա քաղքըմը ծպտված ման ա գալի։ Մի քշեր էլ տենըմ ա քաղքի ղրաղին մի լիս։
Գնըմ ա, ինչ տենա, տան մեջ մի մարդ ու կնիկ, տունը դափ-դատարկ։ Մարդն ա նստըմ տաբուրետկին՝ կնիկն ա գլուխը դնըմ մարդու ծնգներին քնըմ, կնիկն նստըմ՝ մարդն ա գլուխը դնըմ կնգա ծնգներին քնըմ։
Թաքավորը էդ կնգանը մարդու քնած վախտը հարցնըմ ա.— Ի՞նչ ունես ըստի։
Կնիկն ասըմ ա.— Բա ի՞նչ անեմ, ընգել եմ՝ քաշըմ եմ։
— Թաքավորի կնիկ կդաոնաս,— ասըմ ա թաքավորն ու գնըմ։
Կնիկը քշերը մարդին սպանըմ ա, ռավոդը գնըմ ա թաքավորի կուշտը, թե սհենց ու սհենց, հմի էլ ուզըմ եմ թաքուհի դառնամ, չունքի թաքավորի սիրտը թհենց ա ուզըմ։
Թաքավորը զայրանըմ ա, դրան սպանիլ ա տալի ու հրամայըմ, որ ինչքան կնիկ կա սպանեն, մի տմազլըղ չթողան։ Շուք ու շիվանն ընգնըմ ա քաղաքը։
Թաքավորի ջահել նազիրը գնըմ ա իրանց տունը, հորը պատմըմ, թե թաքավորը սհենց հրաման տվուց։ Դրա հերն էլ մի վախտ թաքավորի հոր նազիրն ա էլած ըլըմ։