Տղին ասըմ ա թե․— Հրամայի թող ինչքան կնիկ կա, տապ անեն, տանիքը դուս չգան։
Շատ ա անց կենըմ, քիչ, թաքավորն սկսըմ ա մտածիլը, հենց իմանըմ ա իրա երգրըմը է՛լ կնիկ չկա։
Մի օր էլ թաքավորի նազիրն ասըմ ա, թե.— Հերս ուզըմ ա հետդ խոսա։
Թաքավորը շատ ա ուրախանըմ, որ իրա հոր նազիրը, որ մի անգին մարդ ա, կգա հետը կխոսա, սիրտը մի քիչ կհովանա։
Ասըմ ա.— Ասեք, թող գա։
Նազրի հերը գալիս ա, դեսից-դենից խոսըմ են, ըժում թաքավորի հոր նազիրը մի պատմութին ա անըմ.
— Մի քշեր տունը քնած ի, մին էլ մի ձեն ընգավ անգաճս, «Փահլեվան, հե՜յ, դուս արի»։ Ուզըմ ի կիսատկլոր դուս դամ, կնիկըս ասավ.— Այ մարդ, զենքերդ վեկալ։
Հլեդ էկա քնեցի։ Մը քիչ եզր մին էլ լսեցի. «Փահլեվան, դուս արի»։
Ճարս ինչ, գուրզս վեկալա, զենքերս կապեցի, դուս էկա։ Տենամ մի ղարիբ մարդ ձիուն նստած։ Դա թե՝ «Իմ եդնա արի»։
Գնըմ եմ ու կասկածըմ, որ էդ ղարիբ մարդը օրանա չոլըմը կարող ա ինձ սպանի էլ։
Ճամփի կիսին գուրզս շպրտեցի, որ դրան սըպանեմ։ Դա բռնեց, եդ շպրտեց՝ թե հանաք մի անի։ Մըքիչ գնալուց եդը գուրզս հլեդ շպրտեցի, դա բռնեց ու ջգրվեց՝ թե հանաք մի անի։
Շատ գնացինք, քիչ, մութ քշեր էր, ինչ տի հսկանեի, հասանք մի մենձ քարափի։ Դա ասավ.— Ըստի քառասուն դևեր են ապրըմ, նրանցից ինատ ունեմ հանելու, քարափին սեպեր խփի, բրցրանամ, գնամ ինատս հանեմ ու գամ։
Կարացի ոչ սեպերը լիքը խուրջինը իրա ձիու վրիցը վեր բերեմ։ Ինքը վեր բերուց, սեպերը ձեռով քարափին խփելեն բցրացավ, ինձ էլ պատվիրեց.— Ես կգնամ, թե մենակ ծուխ բցրանա՝ ես չկամ, ձին՝ քեզ, իսկ եթե ծուխ բցրանա, հետն էլ քարափիցն արին գա՝ ես կամ, ճամփա կպահես։
Մըքիչ եդը ինչ տենամ, մի ծուխ ա բցրացել, մի ծուխ, որ սար ու ձոր լքցրել, հետն էլ արինը ֆշշալեն, սելավի պես քարափիցը թափվըմ ա։ Զարմանքից քար կտրեցի։ Մին էլ տենամ էդ ղարիբ մարթը էկավ, թե.— Քառասուն դևերին սըպանեցի, սիրտս հովացավ, գնանք։
Գնացինք, գնացինք, հասանք մի գերեզմանաքարի, վրեն էրկու