Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կհոգու անըմ։ Դա քարը բմբլի պես բցրացրուց, թուրը տվուց ինձ, դոշը բաց արավ, թե.— Ախպերացու, ինձ սպանի։

Աչքերիս հվատացի ոչ, տեր աստվա՜ծ, էս ինչ բան ա, իսկական կնիկ։

Ասավ.— Բա չես ասիլ, էդ քառասուն դևերը իմ մարթին սպանեցին, էս քարի տակը թաղեցի ու երթվեցի՝ մարթիս ինատը հանեմ ու ինքս էլ գնամ նրա կուշտը։

Էդ ասիլը տեհա, մին էլ բիրդան իրա թուրը կոթի կռնիցը տնգեց գեդնին ու դոշի վրա ընգավ վրին, մեռավ։ Մեռավ, դրան իրա մարթի կողքին թաղեցի, քարը հլեդ տեղը դրի։

Թաքավորի հոր նազիրն էս պատմութինը անըմ ա ու ասըմ.— Բա՜, թաքավորն ապրած կենա, սհենց կնիկ էլ ա ըլըմ։

Թաքավորը ֆոքոց ա քաշըմ ու ասըմ.— Ի՞նչ օգուտ, ինչքան կնիկ կար, սըպանեցինք։

— Չէ՛, թաքավորն ապրած կենա, հեչ մի կնիկ էլ սըպանված չի,— ասըմ ա նազրի հերն ու պատմըմ, թե գործը ոնց ա էլել։

Թաքավորը շատ ա ուրախանըմ։

Երգնքիցը իրեք խնձոր վեր ընգնի։ Մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ հավատարիմ կնգանը։