6. ԸՇԽԱՐԻ ԴՈՎԼԱԹԸ ԸՇԽԱՐՈՒՄԸ ԿԸՄՆԱ
Ըլում ա չի ըլում՝ մի հարուստ թգավոր։ Էն ղայդի հարուստ ա ըլում, որ ոսկին ու էրծաթը ջորենով ու ուղտերով ա կրելիս, տուն ածելիս ըլում։ Էս թգավորը ինչ ղդար ոսկի, էրծաթ, մարմաւռ ու անգին քար ա ունենում, չիմ հվաքում ա, մի ամարաթ կանգնացնում, ո՛նչ տեհնված, ո՛նչ լսված։
Պատերն էրծաթ ա շինում, տակը մարմառ քարից, կտուրը ոսկուց։ Եբոր շինել ա տալիս, պրծնում, քաղքի միջին ինչոր վենձամարդ կա, չիմնուն էլ կանչում ա ու մի լավ հրսանիք սարքում։ Եբոր քեփներու չաղ վախտն ա ըլում, մին-մին հարցնում ա մնձրած մարդկերանցը, թե էն թահրի տուն ո՞րդի են տեհել, ո՞վ ունի նրա ամարաթի պես ամարաթ։
Չիմ էլ ասում են․— Թգավորն ապրած կենա, քու ամարաթն ու նմանը ո՛նչ տեհած ենք, ո՛նչ լսած․ ամեն մարդի հունար չի ոսկուց ու էրծաթից, անգին քարից քոշկ ու սարահի շինել։
Եբոր չիմ էլ թգավորին գովում են, պրծնում, էն դեն մի Հլևոր ա վե կենում ու ասում․— Թգավորն ապրած կենա, քու ամարաթն աննման ա, հմա ի՛նչ ասեմ, որ մի պկասութին ունի, որ ո՛չով բրավրդ չի արավ։
— Ասա՛ տենամ, ի՞նչ պկասութին ունի,— ասում ա թգավորը հմբարտ-հմբարտ։