7. ԱՍՏՈԾ ՈՂՈՐՄԱԾ Ա
Ըլում են, չեն ըլում՝ էրկու զարգյար. մինը՝ հայ, մեկելը՝ ջհուդ: Սրանք մի քաղքում իրար կշտի բանելիս են ըլում։ Հայը մի քյասիբ մարթ ա ըլում, հմա աստծու ճամփին: Ամեն րիգուն-ռավոտ աղոթք անելիս ու ասելիս ա ըլում. «Աստոծ ողսրմած ա»։
Ինչ քամբախտութին էլ նրան ռաստ գա, էլի չի մտահան անում իրա խոսքը, թե. «Աստոծ ողորմած ա»:
Ջհուդն ուզում ա, որ մի հանքով հայի գլխին մի փեթերակ բերե ու տենու, թե էնդով էլ միտը կպհե իր «աստոծ ողորմած ա»-ն թե չէ:
Մի դոնում թգավորն ուզում ա մատնուք շինել տա ու կանչում ա մեր հայ զարգյարին։ Թգավորը տալիս ա նրան ոսկի, էրծաթ ու անգին քար։
— է՛ս քե ոսկի, է՛ս քե էրծաթ, էս էլ քե անգին քար,— ասում ա թգավորը,— վե կալ ու իրեք օրի վրա թե մատնուքը բերիր՝ խիստ լավ, թե բերիր ոչ` լավ իմացած կաց, որ գլուխդ ուսիդ տուն չես գնալու։
Զարգյարը գլուխ ա տալիս թգավորին, վե կալնում ոսկին, էրծաթն ու անգին քարը, տուն գալի։
Ուստեն գալիս ա դուքանը, էդ բաները դնում դազգի վրեն ու աշկերտին ասում. «Լա՛վ օրոն արա, աչքիդ լսի պես պհե, հեչվելը