եդ գամ. թե որ մի բան կորել ա սրանցից՝ թգավորի սուրն ա՝ մեր գլուխը»։
Դու մի՛ ասիլ ջհուդը իր դուքանից անկաջ ա դնում, իմանում, ինչոր նրանք ասում են։ Բուսու ա պհում, հենց որ ուստեն հեռանում ա, նա տուն ա մտնում, աշկերտին զրցով անում, նրան թլըսմորում, անդին քարը վե կալնում ու դուս գնում: Աշկերտն էդ բրավրդ չի անում։ Շատ ա անց կենում, թե քիչ, ուստեն եդ ա գալիս ու ոսկին ու անգին քարն ուզում։ Աշկերտը տալիս ա ոսկին ուստին, հմա անգին քարը՝ ինչ զադար ման ա գալիս, գդնում չի։ Է՛ս պուճախ, է՛ն պուճախ, դե՛ս անգին քար, դե՛ն անգին քար, չէ՛, կա ոչ։ Եբ տուն ու դուռ մանդալեն չաններուն հասնում ա, ուստեն մելնումուդարեն աստծուն ա անում ու ասում, «Է՜հ, աստոծ ողորմած ա»։
Ջհուդն էլ մթա թե դրդարար ա լիս ընգնում, գալիս ա մին-մին նրա դուքանը, ախ ու վախ անում ու սրտումն ուրախանում։ Ջհուդը տանում ա անգին քարը գձում անտակ ծովի մեչը։ Հենց ջուրը գձելն ևետ մի ձուգը կուլ ա տալիս էդ անգին քարը։ Մի թոռչի ա ըլում ծովի ափին, թոռը գձում ձուգը բռնում, բերում ա քաղաք ծախսելու։
Խեղճ զարդյարն էլ ամեն տեղից մելումուդարին կտրած, տենում ա, որ վրա իրեք օրն ա, որդիան որ ա, պետք ա թգավորի մարդիքը գան ու իրան տանին, որ գլուխը տան, հվաքում ա իրա հրևաննուն ու բարեդամնուն, մի լավ սուփրա սարքում, որ մի լավ քեֆ անեն իր եդի օրին։ Ամեն բան առած ա ըլում, աստծու անհատ բարին վեր ա բերում սուփրում, հմա թաժա ձուգը չեն ունենում։ Հենց էդ սհաթին ճամփեննի մի ձուգը ծախող ա անցկենալիս ըլում։
Ախչիկը որ տենում ա, ասում ա մորը.— Նա՛նի, նա՛նի, իմ հերը ամեն բան առել ա, մենակ թաժա ձուգն ա պակաս, արի՛ թաժա ձուգն էլ առնունք։
Ձուգն առնում են, փորը ճղում, լվանալիս տենում են, որ անգին քարը ձգան փորումը։ Էս որ տենում են մեր ու ախչիկ՝ ոտներուն տեղիցը կտրվում ա։
Ախչիկն ալախ-մալախ վազում ա, ընգնում հոր խտիտը.— Աստո՛ծ ողորմած ա, ապի ջա՛ն, աստո՛ծ ողորմած ա։
— Աստո՛ծ ողորմած ա, որդի՛ս, եթե ես մեռնելու ըլիմ, ողորմած աստոծը քեզ հերութին կոնե. մեկին աստոծ ո՛չ կորցնե, բանդեն ի՞նչ պտի անել։
Զարգյարը տուն ա մտնում, ի՛նչ տենում՝ իր կնգա ձեռին անգին