Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Չէ՛, Բղմանչի աղբեր,— ասում ա մարդը,— ես դրա վախտը չունիմ, իմ դովլաթն աստոծ ղրկել ա, ես պետք է վազեմ, որ եդնեն հասնում։

Շատ ղաչում֊պղատում ա էս Բղմանչին, որ էն մարդը կանգնի, իրան քոմագ անե, դադած փողը կես անեն, հմա մարդը լսում չի, տալիս ա անցկենում։

Գնում ա գնում, Գելն ա ռաստ գալիս։ Գիլին ասում ա, որ ճամփեննի մի շաշ մարդ գնալիս կըլի, նրան վերկոխե, ուտե՝ գըլխացավը անց կկենա։

— Եբոր իմ ցավին դարման բերիր, շատ շնորհակալ եմ, ա՜յ աղբեր, ասում ա Գելը, բաս քու դովլաթն ո՞ւր ա։

— Իմ դովլաթը գնում ա, ես պետք ա եդնեն վազեմ, որ հասնում:

Երբ որ մարդը մի քիչ հեռանում ա, Գելը եդնեն ղի ա տալիս, որ կանգնի։ — Դու ուրշի հմա չրչարվում ես ու պարապ տեղը ճամփեննի վազում, քիանից էլ շաշ մարդ ես ո՞րդի պտիմ ճարել։— էս ասում ա ու վեր կոխում, ուտում մարդուն։

Աստծանե իրեք խնձոր կաթի. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ ըշխարին։