9. ՏՂԱ ԴԱՐՁՈՂ ԱԽՉԿԱ ՀԵՔԻԱԹԸ
Ըլել ա, չի ըլել՝ մի քյասիբ մարդ, դա րեխա ունեցիլ չի, ինքը ղարիբութուն գնալու ա էլել, կնիկն էլ էրկու ֆոքիս ա ըլել:
Կնկանն ասել ա.— Թե տղա ըլի, էտ ա լավ, թե ախչիկ ըլի, կգամ քի էլ կսպանեմ, ախչկան էլ։
Ասել ա ու գնացել էտ մարդը։ Կնիկը խտոր ա ընկել, բերել ախչիկ։ էտ Ախչիկը մենձացել ա, դառել տասէրկու տարեկան, նոր հերը էկել ա։ Մերը Ախչկանը պահել ա, որ հերն էկել ա։
Մարդը հարցրել ա.— Ի՞նչ բերիր։
Ասել ա.— Տղա բերի, մեռավ։
Ասել ա.— Դե՛ լավ, պրծար։
Րիգունը մթանը Ախչիկը էկել ա, մորը դուս ա կանչել ու ասել, թե.— Ես գնալ կորչիլ պըտիմ, տու ծծերդ պաչեմ ու գնամ։
Մերը ծծերը հանում ա, Ախչիկը պաչում ա ու մի պտուկը կծում, պոկում, մի բանի մեջ փթաթում, դնում տղի շոր հագնում ու փախչում:
Շատ ա գնում, թե քիչ, աստոծ գիտի, գնում ա մի ջրի ղրաղ, տենում ա ըտի րեխեքը լեղանում են, մի պուճուր ըրեխա էլ ըտի նստած ա. րեխեքը բոթում են դրան, գցում ջուրը։
Էդ ախչիկը էդ րեխին ջրից հանում ա ու հարցնում ա.— Ո՞ւմ տղեն էս, որդիանցի ես։