Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տովը, ղուշն իրան թևովը իմ մերին չի գալի, դու քանի՜ գլխանի ես, որ իմ մերին ես մտել։

— էկել եմ,— ասում ա,— քեզ սըտկացնեմ, թևերդ տանիմ։էս որ ասավ, ղուշը չարացավ, վրա քշեց։ Տղեն թուրը քաշեց, ինքը մեկ կողմեն, ձին մեկել կողմեն սկսեցին ղշի հետ կռվիլը։

Թրով զարկեց՝ վիզը կտրեց։ Բերուց-թևերը կտրատեց, փորը ճղեց, պ.... կուլ տվուց, թևերը բարձեց ուղտին, քշեց էկավ թքավորի կուշտը։ Թքավորը ավելի տխրեց։ Րիգունը գնաց իրա կնգա կուշտը, կնիկը վրեն ծիծաղեց։

— Հպարտանալ մի, որ անմահական ջուր բերիր, ղշի թևերը բերիր, ինձ հըմա ավելի լավ կըլեր, որ մի խլնքոտ տղա ըլեիր, քանթե մի ղոչաղ ախչիկ։

Տղան ասավ.— Բա տղա չեմ, ի՞նչ եմ։— Չունքի տեհել էր, որ ղշի պ.... կուլ տալու պես տղա էր դառել։

Աշխարհքը տվին էտ ախչկանը։ Ռավոտը ուրախ-ուրախ վազեց մոր կուշտը, ասավ.— Աչքդ լի՛ս, տղա ա դառել ձեր փեսեն։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնուք ձեր մուրազին։ Չարին ընդի, բարին ըտի։ Աստծանե իրեք խնձոր վեր էկավ. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ աշխարքին: