Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10. ՎԱՐԴԻԿ ԵԶԱՆ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել մի մարդ, ունեցել ա մի կնիկ, մի աղջիկ: էդ կնիկը մեռել ա, մի եդնակին ա ուզել։ Եդնակինը հետը մի աղջիկ ա բերել, մարդի աղջկա թայը։ Էդ մարդը ունեցել ա մի եզը, անումը՝ Վարդիկ։

Էդ եդնակինը իրեն մարդի աղջկանը ասում ա.— Եզը տար արածացրու։— Մի հացի կուտ ա տալի, թե.— Կի՛, խմե՛, իրիկունը սաղ եդ բի։

Մի շուն էլ ա հետը դրած ըլում, ասում ա.— Շանն է՛լ կշտացրու։

Աղջիկը եզը տանում ա արածացնելու։

Արածացնում ա, հետն էլ լաց ըլում։ Եզը մարդու պես լեզու ա ըլում ու խոսում ա աղջկա հետ, ասում ա.— Ախչի՛, ինչի՞ ես լաց ըլում։

Աղջիկն ասում ա.— Իմ մերացուն մի հացի կուտ ա տվել, թե՝ կի՛, խմե՛, շանը կշտացրու, րիգունը կուտը սաղ տուն բի, բա որ լաց չիլեմ, ի՞նչ անեմ։ Մի կռոյի թեշիկ էլ ձեռս ա տվե, թե՝ էդ էլ թել մանե։

Եզն ասում ա.— Ախչի՛, դու միտքը մի՛ անի, աստված օղորմած ա, իմ մի պոզը եղ ա, մինը մեղր ա, ուտիս օրը եղը ծծե, պաս օրը մեղրը ծծե։

Վարդիկ եզը ինչ որ ասում ա, աղջիկն էն էլ անում ա, ըտով էլ ապրում ա։