էկավ հարցրուց.— Ի՞նչ ես ուզում, ա՛յ կնիկ, ասա, ինչ ուզես՝ կճարեմ, կբերեմ։
Ասավ.— Վարդիկ եզան սուկին ու պլոճիկն եմ ուզում։
Ասավ մարդը.— Քու ցավը տանի, թաք դու սըղանաս։
Էտ օրը Վարդիկ եզը Էն առաջի կնկա ախչիկը տարել էր հանդը։
Ասավ Վարդիկ եզը ախչկանը.— Քու մերացուն հիվանդացել ա, իմ սակին ու պլոճիկն ա ուզում, էքուց ինձ մորթիլ պտին, իմ միսը նրանք կուտեն, քի միս չեն տալ, իմ օսկոռնին չիմ կհավաքես, մի դարտակ գոմում կտանես, կփռես․ մի վախտ քի հըմա պետքը կգամ։
Մթնեց. ախչիկը տարավ տուն եզանը։
Ռավոտը եզը մորթեցին, սուկին ու պլոճիկը խրովեցին, տվին կնկանը, միսը իրենք կերան, ախչկան զատ չտվին։
Ախչիկը օսկոռնին հվաքեր, ասեին.— Մեր տունն ա, թող հվաքի։
Ախչիկը օսկոռնին չիմ հվաքեց, մի օսկոռ Էլ ա դեն չգձեց: Տարավ մի խարաբա գոմում կիտեց։
Էդ օրերումը տանեցիք խաչը գնացին։ Խաչը գնալիս տեղը մերացուն էրկու խան աղանձ արավ, տանը շաղ տվուց, մի բադիա էլ բերուց ընդի վեր դրուց, էն առաջի կնգա ախչկանը ասավ.— Մենք խաչն ենք գնում, դու պըտի էս աղանձը կենդ-կենդ ձեռով հվաքես, լըքցընես տաշտը, ֆող չըլի միջին, էդ բադիան էլ աղի արտասունքով պըտիս լքցընի։ Թե անես ոչ, կգամ կխեղդեմ քի։
Ասավ ու գնաց խաչ։
Ախչիկը լա՛ց ա ըլում, լա՛ց ա ըլում, արտասունքը կաթացընում ա բադիանի մեջ ու հավաքում ա աղանձը, լքցնում տաշտը։
Մի ֆոքեսեր պառավ գալիս ա էտ ախչկա կուշտը, ասում ա.— Ա՛խչիկ ջա՛ն, խի՞ ես տուն մտել՝ լաց ըլում։ Թքավորի տղի հմա ղուշը քցում են, որ ախչիկ ուզեն, դուն էլ արի թամաշա արա։
— Վա՜յ,— ասում ա,— նանի ջա՛ն, բա իմ հալը տենում չե՞ս, ի՞նչ ա։
Ասում ա պառավը.— Ի՞նչ ա, բալա ջա՛ն, քու հալը։
— Իմ մերացուն էրկու խան աղանձը շաղ ա տվել, որ ձեռով կենտ-կենտ հվաքեմ, ածեմ տաշտը, բադիան էլ լքցնեմ աղի արտասուքով, թե որ գա տենա էդ արած չեմ, ինձ խեղտիլ պտի։
Պառավը ավիլը վեր ա ունում, ավելոտում ա էն աղանձը ու ածում ա տաշտը, բադիեն ջրով լքցնում ա, իրեք բուռ աղ ածում