մեջը։— Է՛տ էլ քու արտասունքը,— ասում ա։— Դե վերել, դուս ըլինք, գնանք թամաշա անենք:
Ղուշը մի տեղ էլ ա վեր գալիս չի ըլում, գալիս ա էտ ախչկա գլխին վեր գալի։
Ասում են.— Էս ջնդար ախչիկը ո՞րդիան էկավ։
Տանում են դրան մի գոմ գձում, ղուշը գոմի ծակովը նի ա մտնում, գնում նրա գլխին վեր գալի։
Թքավորի տղեն ասում ա.— Իմ ղսմաթը էտ ա։
Ու նրան նշան ա տալի, մտիկ անում, թե որդի ա գնում տուն մտնում։ Դրանե ետը ախչիկը գնում ա Վարդիկ եզան օսկոռնուն ղավուրն ըլելու։
Գնում ա, տենում ա մի ռախտած ձի, մի ձեռք կնիկարմատի շոր վրեն, հաց ու պաշար էլ վրեն։ Իրան հագի հին շորերը հանում ա, ձիու վրի շորերը հագնում ա, դառնում ա մի հուրի-մալաք։
Ձիուն վեր ա ըլում, ըղու ա ըլում դբա խաչը։ Ձին գնում ա, ոնց որ աստղը ծոր տալիս ըլի. խալխը թմաշ ա անում․ զարմանում են, ասում են.— Երկնքիցն ա վեր էկել, հրիշտա՜կ ա։
Գնում ա, խաչումը վեր գալի։ Շատերը համեցեք են անում, գնում չի, իրան հացն ու պաշարը հանում ա ու ջոկ ուտում, եդ իրան ձիու վրա նստում ու գալի գեղը։
Իշի պոչը ու իրան մերն էլ են տենում նրան։ Նա որ գեղն ա գալի, ձին տանում ա տեղը կապում, շորերը հանում ա ետ վրեն գձում, իրան հին շորերը հագնում ա, գալիս ա տուն ու ըսկըսում ա լաց ըլիլը։ Եդնամերն ու իրան ախչիկ Իշի պոչը խանչից եդ են դառնում, գալի տուն։
Իշի պոչը ասում ա ախչկան.— Վա՛յ գլխիդ, դու ըստի լաց ես ըլում, մենք ընդի մի հուրի-մալաք տեհանք, որ ձին աստղերի հետ խաղեր։
Ասում ա ախչիկը.— Դու մեր ունեիր՝ քի տարավ, ես մեր չունեի, ես ի՞նչ անեմ։
Ըտուր էքսի օրը թքավորի տղեն հըրսանիքը նստացընում ա. լա՜վ-լա՜վ շորեր են բերում ոսկեմազիկ, ոսկերեսիկ աղջկան հագցընում, որ տանեն պսակեն։ Պետք ա քշերը պսակեն։ Եդնա մերը Ոսկեմազիկի շորերը հանում ա իրան ախչկան հագցնում, նրան դնում ա թոնրի միջին, ախչկան կաղնեցնում ա թախտի վրա։ էդ վախտը սարք են անում, որ տանին պսակեն, կատուն կլավում ա.
Մռնիաո՜ւ, Իշի պոչը թախտին ա՜,
Ոսկեմազիկը թոնիրն ա՛.