Կատվի գլխին տալիս ա եդնամերը, ասում ա․— Վա՜յ գլխիդ։ Էլ ա կլավում.
Մռնիաո՜ւ, Իշի պոչը թախտին ա՜,
Ոսկեմազիկը թոնիրն ա՛.
Թքավորի տղեն իմանում ա էդ մռնիաուն, ասում ա․— Սո՜ւս կացեք, տենանք կատուն ի՞նչ ա ասում։
Խալխն անսաս են անում։ Մին էլ ա կատուն կլավում․
Մռնիաո՜ւ, Իշի պոչը թախտին ա՜,
Ոսկեմազիկը թոնիրն ա՛.
Մարդ ա ղրկում թքավորի տղեն․ գնում են հանում Ոսկեմազիկին թոնրիցը, տենում են՝ Իշի պոչը թախտին ա։ Իշի պոչի հագից շորերը հանում են. հըրսանիքը թողում են, նրանց հմա դիվան անում։ Իշի պոչին ու իրան մորը ամենուն կապում են ղաթըրի պոչից, վեր են թողում Հռոմելա[1] դզի վրա, ջարդ ու փուրդ են ըլում, շան պես սըտակում։
Ոսկեմազիկ ախչիկը թքավորի տղի կուշտը օքմին ա ղրգում, թե — Կացի մի սհաթ, ես գնամ իմ շորերը հագնեմ, իմ ձին բերեմ, որ իմ ձիու վրեն նի ըլեմ։
Գնում ա. Վարդիկ եզան օսկոռնին էր նրա ձին։ Գնաց շորերը հաքավ ու ձին բերեց, ինքը վեր էլավ իրան ձիուն։ էդ վախտը թքավորի տղեն տեհավ, որ իրան նշանի օրվա Հուրի-մալաքն ա, նոր հասկացավ ու հրսանիք արավ։
Օխտն օր, օխտը քշեր հըրսանիք արին, կերան, խմեցին։ Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնիք ձեր մուրազին։
Չարը ընդի, բարին ըստի։
Աստըծանե իրեք խնձոր վեր էկավ. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարքին։
- ↑ Դաշտ, որը գտնվում է Օձուն գյուղի մոտ,—Ծ. Բ.: