Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11. ԴԵՎԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով ըլել ա մի թքավոր, սա կարողութին շատ ա ունեցել, վերջը քյասիբացել ա, կերել ա, հատել ա։

Էս թքավորը մի տղա ա ունեցել։ Որ քյասիբացել ա, տղին ասել ա.— Ո՛րդի, հաց ենք ճարում, որ ուտենք, գնամ հարուստ մարդկերանցը խնդրվեմ, բալքի ամենքը մի թայ եզը տան, բերենք վար անենք։

Գնացել ա, ուզել ա, եզ են տվել. եզների մինը Կարմիր ա ըլել, մինը՝ Սև։

Տզեն խամ ա ըլել, չութ վարած չի ըլել, տարել ա եզները, ֆողումը շատ չալիշ ա ըլել, կարալիս չի ըլել վար անիլ։ Էդ օրը շատ չրչարվել ա, բեզարել ա, եզնիքը թողել հանդումը, էկել տուն։

Ռավոտը գնացել տեհել, որ Սև եզը կորել ա։ Էկել ա հորն ասել․— Թքավորն ապրած կենա, եզն անց մինը կորել ա։

Թքավորն էլ ասել ա.— էս օղբաթ էր, որ իմ գլխին բերիր, գնացի միննաթ արի, եզը բերի, դու տարար բրախեցիր, կորավ։

Տղեն շատ նեղացավ, նամուսը կորավ, ասավ.— Էս ի՞նչ բան էր, որ էլավ, ուզովի բան էր, ծիծաղատեղ դառանք, թե՝ «Կարացին ոչ մի լուծ եզը պհեն»։

Սա միտքն արավ, միտքը, մի մենձ գուդա կար, մեջը մի հաց գրավ, ասավ.— Պետք ա ես էլ յա էդ եզան եդնա կորչեմ, յա գտնում։