4. ՂԱՍԱԲ—ՕՂԼԻ
(էջ 37)
Տպագրվում է ըստ Տ. Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» X գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, X գիրք, Թիֆլիս, 1903 թ. էջ 45—73)։ Հեքիաթի վերնագրի տակ փակագծում նշված է՝ Լոռու բարբառով։ Հրատարակիչ Տ. Նավասարդյանցը հայտնում է, որ սույն հեքիաթը գրի է առել Անուշավան Աբովյանը Լոռու գավառի Օձուն գյուղում և ուղարկել իրեն։ Հևքիաթասացի և գրառման հանգամանքների մասին տեղեկություն չի տրվում։ Հայտնի է, սակայն, որ այն գրի առնված պետք է լինի մինչև 1903 թ.։
5. ՓԵՇԱԿԸ ՈՍԿԻ Ա
(էջ 57)
Տպագրվում է ըստ Տ. Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, V գիրք, Տփխիս, 1889, էջ 74—78)։ Հեքիաթը գրի է առել Հմ. Մաժինյանը Լոռու գավառի Շնող գյուղում, 1880—1888 թթ. ընկած ժամանակամիջոցում (տե՛ս № 7 հեքիաթի ծանոթագրությունը)։
6. ԸՇԽԱՐԻ ԴՈՎԼԱԹԸ ԸՇԽԱՐՈՒՄԸ ԿԸ ՄՆԱ
(էջ 60)
Տպագրվում է ըստ Տ․ Նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, V գիրք, Տփխիս, 1889, էջ 61—65)։ Հեքիաթը գրի է առել Հմ. Մաժինյանը Լոռու գավառի Շնող գյուղում, 1880—1888 թթ. ընկած ժամանակամիջոցում (տե՛ս № 7 հեքիաթի ծանոթագրությունը)։
7. ԱՍՏՈԾ ՈՂՈՐՄԱԾ Ա
(էջ 62)
Տպագրվում է ըստ Տ. նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեքիաթներ, V գիրք, Տփխիս, 1889, էջ 32—35)։ Հեքիաթի տողատակին գրված է հետևյալ ծանոթությունը, «Սույն գրքի մեջ հրատարակում ենք պ. Հմայակ Մաժինյանի մեզ ուղարկած հետևյալ յոթ հեքիաթները, որ պարոնը ժողովել է Շնող գյուղում (Լոռու նահանգում) և գրել բուն տեղական բարբառով։ Հրապարակավ մեր շնորհակալիքն ենք հայտնում պարոնին, որ լավ ըմբռնելով հայ ժողովրդի բանավոր գրականության ուսումնասիրության կարևորությունը, նպաստում է մեզ՝ մեր սկսած ձեռնարկության մեջ»։ Հաշվի առնելով գրքի տպագրության ժամանակը, պետք է ենթադրել, որ Հմ. Մաժինյանը Լոռու այս հեքիաթները պետք է գրի առած լինի 1880—1888 թթ. ընկած ժամանակամիջոցում։ Հեքիաթասացի և հեքիաթի գրառման հանգամանքների մասին այլ տեղեկություն չկա։