«Պատմեց 1915 թ. հուլիսի 24-ին, Սանահին գյուղում, նույն գյուղացի Ադամ Վերանյան անգրագետ ծերունին»
18. ՄՈԽՐԱՀԱՆ ԴԱՎՐԻՇԻ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 118)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—49, ն—47—52, FAVI: 9001—9026, Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 10-ին, Իգահատում, Դավիթ Պողոսյան-Շահվերդյանը, բնիկ իգահատցի, անգրագետ, 50 տարեկան, պարապում Է երկրագործությամբ։ Սրա հայրը՝ Օխնանց պապին շատ նշանավոր հեքիաթ ասացող Է եղել»։
19. ՍԵՎ ՂԼԻ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 122)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—39, ն—47—42, FAVI: 8469—8524։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 5-ին, Օձուն գյուղում, նույն գյուղացի Թադևոս Տեր-Հարությունյանը»։
20. ՊԱՐՏԱՊԵՅ
(էջ 130)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—41, ն—47—38, FAVI: 8565—8598։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 9-ին, Օձուն գյուղում, Վասիլ Միքայելյանը, բնիկ օձնեցի, 40 տարեկան, անգրագետ, ընդունակ և մեծ հիշողության տեր գյուղացին, որ պարապում Է երկրագործությամբ»։
21. ՏՈՒՐ ԿՈՊԱԼ, ԿԱՑ ԿՈՊԱԼ
(էջ 135)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—28բ, ն—47—30, FAVI: 8003—8030։ Գրի է առել Եր. Լալայանը։
Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 8-ին, Օձուն գյուղում, նույն գյուղի բնակիչ Թադևոս Տեր- Հարությունյանը»։