Ճամփա ընկավ, գնաց։ Թե շատ գնաց, թե քիչ գնաց, մի մենձ ծմակի դեմ էլավ, ծմակովը գներ, տեհավ մի մենձ գըռգռուն ա գալի դըբա իրան։ Սա անկաճ դրուց, վախեցավ էս ձենիցը. մի ծառի տակին նստած էր, ասավ.— Սա, ինչ որ ա, կգա ինձ կուտի, վեր ըլիմ էս ծառին։
Ծառին վեր էլավ։ Տեհավ հրես մի ջանով Դև ձիու վրա, էկավ ու որդի ինքը ծառի վրեն էր, էկավ ու էդ ծառի տակին կաղնեց։ Սա մտիկ արավ ծառի վրիցր, որ Դևը ձիու վրիցը վեր էկավ, ծառի տակը փորեց ու մի զատ պհեց։ Եդ ձիուն վեր էլավ, գնաց։
Սա ծառի վրիցը վեր էկավ, ասավ.— Ի՞նչ պհեց, մի տենամ՝ էն ի՛նչ էր։
Ծումբ էր վրեն դրել, վի կալավ, տեհավ մի մենձ բնալի։ Բնալիքը վեկալավ ու էն ձիու իզը բռնեց գնաց, ասավ.— Էս Դևը շենլիկ կունենա, գնամ տենում։
Գնաց գտավ շենլըկնին։
Ասավ․— Տենում էս բլանիքը էդ դուռը բա՞ց ա անում։
Բաց արավ տուն մտավ, իրեք աչքը օթաղ էր իրուր մեչը, տեհավ իրան Սև եզի կաշին դրսի կռան օթախումը։
— Ըհը՜,— ասավ,— իմ եզան կաշին գտել եմ։
Վերի աչքումը մի թքավորի լայեղ աղջիկ նստած ա.— Ա՛յ տղա,— ասավ աղջիկը,— էդ ի՞նչ տղա ես, ի՞նչ հնարով էս դուռը բացիր, տուն էկար։
Տղեն ասավ.— Ես եզան ման գեի, էկա ֆլան ծմակումը գեի, տեհա, որ մի Դև գալիս ա, վախելուց ծառը վեր էլա, էկավ ու ծառի տակին էս բլանիքը պհեց, ես ծառի վրիցը տեհա։ Նա եդ գնաց, ես ծառեն վեր էկա, ժաժ տվի էն պահած տեղին, տեհա բլանիք ա, վեկալա, էն ձիու իզով էկա, էս տունը գտա։
— Որ ըտենց սիրուն տղա ես ու ըտենց հունար ունես, դա ինձ բերել ա, ես Արևլուսի թքավորի աղջիկն եմ, բերել ա էս նեղ տեղը դրել ա, ոչովի տենում չեմ, իննը օրը մի հետ գալիս ա, իննը օր քնում ա, վե կենում, գնում։ Արի դու էս ութ օրը իմ կշտին կաց, եդը ես քեզ շատ փող կտամ, կերթաս, բնալիքը էլեթ իրան տեղը կդնես, որ եդ գա, դուռը բաց անի, թե չէ նրա ձեռիցը զադ չի կորչիլ, քեզ կգտնի, կտոր-կտոր կանի։
Էդ տղեն ըտի ութ օր մնաց, իրենց քեֆն արին, որ էքսը Դևը գալ պտեր, սա էս տղի գուդեն ոսկով լքցրուց, ճամփու դրուց, ասավ․— Բլանիքը որդիան որ վեր ես կալե, տեղը կդնես։
Սա տարավ ու բլանիքը իրան տեղը դրուց, համա նա աջ էր դրել, սա ձախ դրուց, գնաց իրան տուն։