Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/780

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22. ԱՍԼԱՆ-ԲԱԼԱՍԻ

(էջ 140)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—41, ն—47—44, FAVI: 8599—8738։ Գրի է առել Եր. Լալայանը։ Բանահավաքը ասացողի մասին թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 4-ին, Օձուն գյուղում, նույն գյուղացի Մարտիրոս Խարազյանը»։

Հեքիաթի բնագրի վրա կարմիր թանաքով որոշ ուղղումներ են կատարված, հավանաբար բանահավաքի ձեռքով։ Բնագիրը պատրաստելիս նկատի է առնված այդ ուղղումները, օրինակ՝ թքավոր ուղղված է թաքավոր և այլն։

23. ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՔԱՎՈՐԻ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 160)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—42, ն—47—45, FAVI: 8739—8868, Գրի է առել Եր. Լալայանը։

Բանահավաքը ասացողի մասին թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 3-ին, Օձուն գյուղում, նույն գյուղացի Մարտիրոս Խարազյանը, 35 տարեկան, փոքր ինչ գրագետ գյուղացին, որը պարապում է երկրագործությամբ ու քարտաշությամբ»։

Հեքիաթի բնագրի վրա կարմիր թանաքով կատարված են որոշ ուղղագրական ճշտումներ, հավանաբար բանահավաքի ձեռքով։ Հեքիաթի բնագիրը պատրաստելիս հաշվի են առնված այդ ճշգրտումները։

24. ՇԻՐԻՆ-ՓԱՀԼԸՎԱՆ

(էջ 178)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—22, ն—47—23, FAVI: 7761—8740։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 12-ին, Հագոռի գյուղում, Հովսեփ Ղազարոսյան (Օսենց Հոսեփը) նույն գյուղացի, 62 ամյա անգրագետ ծերունին։ Պարապում է դարբնությամբ և երկրագործությամբ։ Առաջին հեքիաթը սովորել Է Լոռու Հոբարձի գյուղի մի բոշից»։

25. ՔԱՐ ԴԱՌԱԾ ՂՈՇՈՒՆԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 191)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—40, ն—47—43, FAVI: 8525—8564։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ ծանոթությունը.