Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/782

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 12-ին, Հագոռի գյուղում, նույն գյուղացի անգրագետ Սահակ Տեր-Դավթյանը»։

31. ԹԱՓԱԳՅՈԶ

(էջ 227)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—46, Ն—47—49, FAVI: 8909—8932: Գրի է առել Եր. Լալայանը, Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հոկտեմբերի 8-ին, Աքորի գյուղում, նույն գյուղացի Աղաբեկ Թումոյանը, 30 տարեկան անգրագետ գյուղացի, որը պարապում է երկրագործությամբ»։

32. ՈՒՇԱՊ ԴԱՌԱԾ ՄԵՌԵԼԸ

(էջ 231)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—38, Ն—47—41, FAVI: 8389—8468։ Գրի է առել Եր. Լալայանը։ Բանահավաքը ասացողի մասին թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 6-ին, Օձուն գյուղում նույն գյուղացի Թադևոս Տեր-Հարությունյանը, որը սովորել է քեռուց, բնիկ օձնեցի»։

33. ԶՄՐՈՒԹ ՂՈՒՇԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 243)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—10, 1—47—10, FAVI: 7233—7274։ Գրի Է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հուլիսի 22-ին, Սանահին գյուղում, Ադամ Վերանյանը»։

34. ԲԱԶՐԿԱՆԻ ՀՈԳԵՈՐԴՈՒ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 250)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 47—16։ Գրի է առել Եր. Լալայանը։

Հեքիաթի գրառման հանգամանքների մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1916 թ. հուլիսի 28-ին, Հաղբատ գյուղում, նույն գյուղացի ութսունամյա Ալեքսան Մելքոնյան անգրագետ ծերունին, որ երբեք պանդխտացած չի։ Եղել է զուռնաչի, այս հեքիաթը սովորել է կլեկչի Խեչոյից՝ հաղբատցի»։