Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/785

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1915 թ. հոկտեմբերի 9֊ին, Ալավերդու շրջանի Աքորի գյուղում։ Ասացող՝ նույն գյուղի բնակիչ, գեղջկուհի, անուս, անգրագետ, 36 տարեկան Գյոզալ Խաչատրյան։

45. ՕՖՉԻ ՇԱՄՓՌԻ ՏՂԵՆ

(էջ 318)

Տպագրվում է առաջին անգամ։ Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Եր. Լալայանի ֆոնդ, FAVI: 7003—7040։ Գրի է առել Երվանդ Պեզազյանը, 1915 թ. հոկտեմբերին, Ալավերդու շրջանի Աքորի գյուղում։ Ասացող նույն գյուղի բնակչուհի, անգրագետ, 36 տարեկան Գյոզալ Խաչատրյան։

46. ԲՈՇԻՑ ԹԱԳԱՎՈՐ ՉԻ ԻԼԻԼ

(էջ 324)

Տպագրվում է առաջին անգամ։ Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Եր. Լալայանի ֆոնդ, FAVI: 6813—6838։ Գրի է առել Եր. Պեզազյանը 1915 թ. հոկտեմբերի 8-ին, Ալավերդու շրշանի Աքորի գյուղում։ Ասացող՝ Սիմեոն Մարտիրոսյան, անուս, անգրագետ, 27 տարեկան։ Հեքիաթին կից համառոտ բովանդակությունը վերնագրված է թուրքերեն՝ «Բոշատան փաշա օլմազ», որի տակ փակագծերում գրված է «Բոշից փաշա չի իլիլ»։ Բուն հեքիաթը ունի «Բոշից թագավոր չի ըլիլ» վերնագիրը։

47. ՔԱՐ ՈՒ ԱՆՍԻՐՏ ՄԵՐ

(էջ 328)

Տպագրվում է առաջին անգամ։ Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Երվանդ Լալայանի ֆոնդ, FAVI։ 6839—6874։ Գրի է առել վանեցի Մարտիրոս Տապաղյանը (Վեսպերը) 1915 թ. հոկտեմբերի 8-ին, Աքորի գյուղում։ Ասացող աքորցի Սիմեոն Մարտիրոսյան, անգրագետ, 28 տարեկան։

48. ՈՒԽԱՅԸ

(էջ 333)

Տպագրվում է առաջին անգամ։ Հեքիաթի գրառման բնագիրը պահվում է ԲԱ, Եր. Լալայանի ֆոնդ, FAVI։6923—6942։ Գրի է առել վանեցի Մարտիրոս Տաբաղյանը (Վեսպերը) 1915 թ. հոկտեմբերի 7-ին Աքորի գյուղում։ Ասացող աքորցի 32-ամյա անգրագետ, հողագործ Մարկոս Օհանյան։

49. ՂԱՍԱԲ-ՕՂԼԻ

(էջ 336)

Տպագրվում է առաջին անգամ։ Հեքիաթի գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Երվանդ Լալայանի ֆոնդ, FAVI: 6943-6972։ Գրի է առել վանեցի Սենիքերիմ