Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/789

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրատարակության համար հիմք է հանդիսացել գրառման ձեռագիրը։ Գրի է առել Մ. Հակոբյանը Ալավերդու շրջանի Աթան գյուղում 1939 թ։ Ասացող Եղսում տատ, 90 տարեկան։

66. ՍԱՅԱԹՆՈՎԸ

(էջ 415)

Հեքիաթը առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Երևանի պետական համալսարանի «Ուսանողների գիտական աշխատությունների ժողովածուի» 2-րդ հատորում, բանահավաքի՝ Մ. Հակոբյանի «Մի ասացողի կյանքն ու ստեղծագործությունը» հոդվածին կից։ Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Հակոբյանի ֆոնդ, FFI:8384—8402։ Ներկա հրատարակության համար հիմք է ծառայել հեքիաթի գրառման ձեռագիրը։ Գրի է առել Մ. Հակոբյանը՝ Ալավերդու շրջանի Աթան գյուղում, 1939 թ. օգոստոսին։ Ասացող՝ Եղսում տատ, 90 տարեկան։

67. ԵԹԻՄ ՏՂԱՆ

(էջ 425)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Հակոբյանի ֆոնդ, FFI։8358—8364։ Գրի է առել Մ. Հակոբյանը՝ 1839 թ. օգոստոս ամսին, Ալավերդու շրջանի Աթան գյուղում։ Ասացող Եղսում տատ, 90 տարեկան:

68. ԿԻԿՈՍԸ

(էջ 430)

Հեքիաթը առաջին անգամ տպագրվել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուում (կազմեց և խմբագրեց Ա. Ղանալանյանը, Երևան, 1950)։ Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Հակոբյանի ֆոնդ, FFI։8474—8480։ Ներկա հրատարակության համար հիմք է հանդիսացել գրառման ձեռագիրը։ Գրի է առել Մ. Հակոբյանը՝ Ալավերդու շրջանի Աթան գյուղում, 1939 թ. օգոստոսին։ Ասացող Եղսում տատ, 90 տարեկան։

69. ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

(էջ 434)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում է ԲԱ, Մ. Հակոբյանի ֆոնդ, FFI։8644—8646։ Գրի է առել Մ. Հակոբյանը 1989 թ. օգոստոսին Ալավերդու շրջանի Աթան գյուղում։ Ասացող Եղսում տատ. 90 տարեկան: